Սեփական փորձով․ 5 թեթև դիմահարդարում Ագա Քանքանյան Իմիջ Ստուդիոյից

  • Home
  • BEAUTY
  • Սեփական փորձով․ 5 թեթև դիմահարդարում Ագա Քանքանյան Իմիջ Ստուդիոյից

Սիրում եմ, երբ դիմահարդարումից հետո քեզ խնամված ու ավելի գեղեցկացած ես զգում։ Այս է, ըստ իս, լավ դիմահարդարման գերնպատակը։ Այն դարձնում է քեզ քո ավելի լավ տարբերակը՝ ընդգծելով առավելություններն ու թաքցնելով թերությունները, որոնցից անմասն չէ, բնականաբար, և ոչ մի կին (համենայնդեպս, մենք՝ կանայք, այսպես ենք մտածում)։

Գրեթե ամեն օր ինձ հարցնում են՝ ում մոտ գնալ դիմահարդարման այս կամ այն սրահում, դե իսկ ամենահաճախ տրվող հարցերը հիմնականում քաղաքի ամենահայտնի սրահներից մեկի՝ Ագա Քանքանյան Իմիջ Ստուդիոյի մասին է։ Ես միշտ խառնվում եմ իրար ու չեմ կարողանում հստակ պատասխանել, ով է ԱգաՍթաֆի աղջիկներից ամենան, քանի որ յուրաքանչյուրն ունի իր ձեռագիրն ու յուրաքանչյուրը իր գործի մեծ վարպետն է։ Քանի որ մեզ մոտ, ինչպես Արևմուտքում, մեծ պահանջարկ է վայելում բնականին մոտ դիմահարդարումը, որոշեցի Ագա Քանքանյան Իմիջ Ստուդիոյի գեղեցկուհի դիմահարդարների աշխատանքներով կիսվել, որոնք արվել են շատ նուրբ՝ ընդգծելով կամ շուրթերը, կամ աչքերը, ինչպես և ասում է ցերեկային դիմահարդարման օրենքներից ամենագլխավորը։

       

Facebook Comments