7 գաղտնիք՝ ինչպես արագացնել մազերի աճը

  • Home
  • BEAUTY
  • 7 գաղտնիք՝ ինչպես արագացնել մազերի աճը

Մեզանից յուրաքանչյուրն էլ երազում է երկար ու առողջ մազեր ունենալ, և, որպեսզի նրանք երկարեն շատ արագ։ Ահա 7 խորհուրդ՝ ինչպես նպաստել մազերի արագ աճին։

  1. Հետևի՛ր սննդակարգիդ։
    Քո վարսերի համար շատ կարևոր է այն, թե ինչպես ես դու սնվում։ Այն օգտակար սնունդից, որը դու օգտագործում ես, կախված է մազերիդ փայլուն և առողջ տեսքը, ինչպես նաև դրանց արագ աճը։ Ինչը ապահովելու համար խորհուրդ ենք տալիս օգտագործել շատ սպիտակուցներ․ դրանք առկա են մսի և կաթնամթերքի մեջ։
  2. Շատ ջուր օգտագործի՛ր։
    Առանց 2-3 լիտր ջրի օրգանիզմում խանգարվում է նյութափոխանակությունը։ Իսկ եթե օգտագործես նշված քանակի ջուր մազերդ կլինեն փայլուն  և ամուր։
  3. Հաճախ թարմացրո՛ւ ծայրերը։

Կարևոր է հաճախակի կտրել մազերը, որպեսզի նրանք միշտ առողջ տեսք ունենան և արագ աճեն։

4․ Մազերդ լվա՛ ռեժիմով։

Գլխամաշկն ու մազերը ունեն պաշտպանիչ շերտ, և երբ լվանում ես դրանք ավելի հաճախ, քան 2-3 օրը մեկն է, դու լվանում ես  նաև այդ շերտը։ Սա խանգարում է մազերի սնուցմանն ու առողջ տեսքին։

5․ Սնուցումը ուժ է։

Վարսերին երբեք չեն խանգարի սնուցող դիմակները։ Դրանք կօգնեն, որպեսզի մազերդ լինեն ոչ միայն երկար, այլև իսկապես առողջ։

6․ Մի՛ թերագնահատիր սանրի կարևորությունը։

Ինչքան էլ տարօրինակ թվա, շատերը չգիտեն, որ թաց մազերը սանրել չի կարելի։ Դա բերում է մազերի թուլացմանն ու կանգնեցնում աճը։

 

7․ Հրաժարվի՛ր “ծանր ու ձիգ” սանրվացքներից։

Այսպիսի սանրվացքները առողջ ու ամուր մազերի համար մեկ թշնամիներն են, դրանցից վնասվում է մազերի արմատն ու կանգնում աճը, այնպես որ հնարավորինս խուսափիր այսպիսի սանրվացքներից։

Facebook Comments