Petoor Silver-ի նոր հավաքածուն

  • Home
  • FASHION
  • Petoor Silver-ի նոր հավաքածուն

Petoor Silver-ի նոր հավաքածուն կրում է “Երկրաչափական էտյուդներ” խորագիրն ու արտահայտում այս անվանումի ողջ սեմանտիկան․․․ Այս շարքը ոգեշնչված է երկրաչափական ֆորմաներից, եռանկյունն ու շրջանը իրենց տիեզերական զարգացումներն են ապրում նոր հավաքածուի մեջ՝ դառնալով բազմաշերտ, բայց մինիմալիստական համադրություն մի կողմից, և ելման կետ կամ ուղղություն ունեցող շեղված շրջան՝ մյուս կողմից:  Մինիմալիզմը՝ որպես այժմ նորաձևության և դիզայնի մեջ ընդհանրապես ամենատարածված միտում, դարձել է հավաքածուի առանցքը: Ուրվագիծ, ֆակտուրա, շերտավորումներ… Զարդերից յուրաքանչյուրում կարող եք գտնել էսթետիկայի ձեր ընկալումը, երկրաչափական ամեն ձև համապատասխանում է դիմագծի, դեմքի օվալի որևէ տեսակի, մնում է միայն գտնել ձերը:

Շարքի երկրաչափական էտյուդներից յուրաքանչյուրը ներկայացված է ամբողջական հավաքածուի տեսքով՝ մատանի, վզնոց կախազարդով, ականջօղեր, և այս բաղկացուցիչները կարելի է կրել և ձեռք բերել ինչպես միասին, այնպես էլ միմյանցից զատ։

         

Facebook Comments