Լեգո խնջույք Ռեյմայից

Նարեկը, Գայանեն  և Գեղամը Լեոյի ծննդյան տոնի հյուրերն էին, որի թեման “LEGO”-ն էր։ Մինչ Լեոն քնած էր, ընկերները պատրաստում էին նվերներն ու կառուցում LEGO-ները, որպեսզի նրա Ծնունդն իսկական տոն դառնա:

                                         

Դե իսկ օրիգինալ “LEGO” դանիական ապրանքանիշի խաղալիքների ամենալայն տեսականին գտնելու տեղը, կարծում եմ, գիտեն բոլորը․ այն “Ռեյմա” խանութների ցանցն է։ “Ռեյման” գործում է 1997 թվականից, ինքս հիշում եմ, որ այն տարիներին այս խանութ սրահը լավագույնն էր քաղաքում։ Արդեն 20 տարի շարունակ ընկերությունը համագործակցում է այնպիսի հայտնի նորաձևության տների հետ, ինչպիսիք են՝ Armani, Hugo Boss, Kenzo, Liu Jo, Caf և այլն: Ռեյման համարվում է մի շարք համաշխարհային առաջատար այնպիսի արտադրողների պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում, ինչպիսիք են “LEGO”-ն և այլն:

Ռեյմա սրահները կարող եք գտնել Կոմիտաս 1 և Թամանյան 1 հասցեներով, ինչպես նաև Yerevan Mall-ում և Rio Mall-ում։ Նշենք նաև, որ այժմ Ռեյմա սրահներում գործում է 20-70% զեղչ։

       

Մեր ֆոտոպատմության փոքրիկ հերոսները, իհարկե, կրում էին “Ռեյմա”-յում ներկայացված աշխարհահռչակ բրենդերի հագուստ։ Նարեկի ամբողջական լուքը  Armani է, Գեղամի հագուստը՝ KENZO, իսկ կոշիկները՝ Bopy, իսկ Գայանեի 1-ին լուքը՝ Liu Jo, իսկ երկրորդը՝ Caf։

     

Փոքրիկները “Գարուն” սրճարան էին այցելել տոնելու, խաղալու և, իհարկե,  “LEGO” նվիրելու, չէ՞ որ “LEGO”-յից նվերները կարող են դառնալ լավագույնը յուրաքանչյուր փոքրիկի համար, քանի որ դրանք ոչ միայն վառ ու գեղեցիկ են, այլ նաև զարգացնող են։

   

   

Նկարահանման վայր՝ ԳԱՐՈՒՆ սրճարան

Տորթ՝ SAS SWEET

 

 

Facebook Comments