Նորաձևության և բնության միաձուլումը. ֆոտոշարք

  • Home
  • LIFESTYLE
  • Նորաձևության և բնության միաձուլումը. ֆոտոշարք

Բնության համաշխարհային հիմնադրամի (WWF Հայաստան) հայաստանյան մասնաճյուղը և ArmMod Fashion-ը Հայաստանում առաջին անգամ ներկայացնում են նախագիծ, որի շրջանակներում նորաձևությունն աջակցում է հանրության բնապահպանական իրազեկվածության մակարդակի բարձրացմանը։ Նախագիծն իրականացվել է Դիլիջան ազգային պարկի Կովկասյան ազնվացեղ եղջերուների բազմացման կենտրոնում, մոդելներ՝ Մարիկա Թունյանի, Նարե Զաքարյանի, Լյուսի Հայրապետյանի, Լիանա Թովմասյանի մասնակցությամբ, որոնք կրել են դիզայներ Ժենյա Ասատրյանի ստեղծած հավաքածուն։ Այն ամբողջությամբ ներշնչված է բնությունից և նպատակ ունի շեշտադրել մարդու և բնության փոխկապակցվածությունը, որն արտացոլվել է հագուստների և աքսեսուարների դիզայնի տարրերում։ Դիլիջան ազգային պարկի Կովկասյան ազնվացեղ եղջերուների բազմացման կենտրոնը ստեղծվել է Հայաստանի բնապահպանության նախարարության և Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի նախաձեռնությամբ, որի նպատակն է Կովկասյան ազնվացեղ եղջերուների պոպուլյացիայի վերականգնումը Հայաստանում։ Տեսակն անհետացել է Հայաստանի բնությունից նախորդ դարի երկրորդ կեսին։ Հավաքածուի վաճառքից գոյացած գումարները տրամադրվելու են բազմացման կենտրոնին, որոնք ուղղվելու են եղջերուների պահպանությանը։                     

Facebook Comments