SCRUBELLA PRESENTATION IN MASHROOM MULTIBRAND

  • Home
  • BEAUTY
  • SCRUBELLA PRESENTATION IN MASHROOM MULTIBRAND

Օրերս հայ արտադրողների և դիզայներների Armenian Brands  հարթակում տեղակայված MASHROOM MULTIBRAND ցուցասրահում ներկայացվեց բնական խնամքի միջոցների SCRUBELLA ապրանքանիշը, որը  պատրաստվում է Հայաստանում հիմնադիր Հասմիկ Գևորգյանի կողմից։ Հասմիկը մասնագիտությամբ հագուստի մոդելավորող է, սակայն սերը դեպի գեղեցիկ աղջկական խնամքի միջոցները միշտ է ունեցել։ Օրերից մի օր էլ նա որոշեց իր հոբբին վերածել սեփական բիզնեսի, և այդպես շուրջ մեկ տարի առաջ ստեղծվեց SCRUBELLA-ն։ Խնամքի միջոցների շարքում կարող եք գտնել դեմքի և մարմնի մաշկի, ինչպես նաև մազերի և թարթիչների ու հոնքերի խնամքի համար նախատեսված միջոցների լայն տեսականի։ Ինչն էլ ամենակարևորն է, SCRUBELLA-ն մատուցվում է այնպիսի գեղեցիկ փաթեթավորմամբ և դիզայնով, որ թվում է՝ այս գեղեցիկ տարրաներում համեղ կոնֆետներ են։

Այսուհետ SCRUBELLA-յի գեղեցիկ ու մաշկի համար առողջարար տեսականին ներկայացված կլինի նաև MASHROOM MULTIBRAND ցուցասրահում, այնպես որ համեցեք գնումների Խորենացի 33 հասցեով։                            

Facebook Comments