MASHROOM.AM-ի 7-ամյակին նվիրված միջոցառումը Panatsea սրճարան-ռեստորանում

  • Home
  • IN THE CITY
  • MASHROOM.AM-ի 7-ամյակին նվիրված միջոցառումը Panatsea սրճարան-ռեստորանում

Դեկտեմբերի 20-ին Panatsea սրճարան-ռեստորանում տեղի ունեցավ MASHROOM.AM կայքի հիմնադրման 7-ամյակին  նվիրված գեղեցիկ միջոցառումը, որի ընթացքում կայքի գործընկերներն, ընկերները, հետևորդներն ու հյուրերը հնարավորություն ունեցան վայելելու Panatsea-յի համեղ հյուրասիրությունը, Voskevaz գինու գործարանի յուրահատուկ գինիները, Առողջ Սնունդի կողմից պատրաստված ֆրանսիական մակարունները և այս ամենը երգիչ Սևակի գեղեցիկ կատարումներով համեմված։

 

           

Սրահը զարդարել էր Cheers Balloons ընկերությունն իր օրիգինալ փուչիկներով, դե իսկ հյուրերին առանց նվեր չթողեցինք և մենք՝ կազմակերպիչներս։

  MASHROOM.AM կայքին նվիրված վիկտորինայի ընթացքում մենք ստուգեցինք մեր ընթերցողների “հավատարմությունը” և ամենաուշադիր հետևորդները ստացան նվերներ հայ դիզայներներից, ում աշխատանքները ներկայացված են Mashroom Multibrand ցուցասրահում։ Երեկոն ջերմ էր ու դրական և, ինչու չէ, շատ բարի, քանի որ հայտարարվեց մեր՝ MASHROOM.AM-ի թիմի՝ Գայանե Պողոսյանի հետագա նախաձեռնություններին աջակցության մասին, որոնք են՝ այցելել ծերանոցներ և ուրախ պահեր պարգևել այնտեղ բնակվող տարեցներին։

       

         

                                                                                                 

 

Facebook Comments