Ամանորյա լավագույն նվերների ցանկը․ #ԽորհուրդՄաշրումից։ Մաս 3. ARMENIAN BRANDS

  • Home
  • FASHION
  • Ամանորյա լավագույն նվերների ցանկը․ #ԽորհուրդՄաշրումից։ Մաս 3. ARMENIAN BRANDS

Bnature – ը բնական հումքով խնամքի միջոցներ արտադրող ապրանքանիշ է, որը, կասենք առանց ավելորդ համեստության, մենք Մաշրումում ամենից շատն ենք սիրում։ Այն հաճելի է նվիրել և նվեր ստանալ, իսկ առավել հաճելի է օգտվել։ Այս օրգանական միջոցների անուշ բույրը տարածվում է ամբողջ տնով և կատարում արոմաթերապիա․ և վուա-լա Ձեր տրամադրությունը տոնական ողջ տարվա ընթացքում։ Մեր ընտրած “բյութի-բոքսում” Բնատուրից մեր սիրած միջոցներն են հավաքված․ “Ակնթարթ” յուղային միքսը թարթիչների և հոնքերի աճը խթանելու համար, մազերի աղային դիմակը, դեմքի օճառը պատրաստված սուրճով, որը նաև սկրաբի էֆեկտ է կատարում, դեմքի չոր դիմակ, որը մասթ-հեվ է, լոգանքի գնդիկ և, ԻՀԱՐԿԵ, ԱՅԳ օճառը բնական սպունգով ու նարնջի էքստրակտով։ Մեկ տուփ և Դուք ամենախնամվածն եք։     

Taraz&Art – ը Տերյան մշակութային կենտրոնի պրետ-ա-պորտե հագուստ և աքսեսուարներ ներկայացնող գիծն է, իսկ Տերյան մշակութային կենտրոնն ու նրա հիմնադիր Լիլիթ Մելիքյանը ներկայացնելու կարիք չունեն։ Նվիրելով աքսեսուար Taraz&Art -ից՝ նվիրում եք ՀԱՅԿԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ, ոճային ու յուրահատուկ լինելու հնարավորություն առանց արմատներից կտրվելու։

   

Armenian Art Gallery – ն Հայկական Արվեստը ներկայացնող խոշորագույն ցուցասրահն է, որտեղ ներկայացված են հայ վարպետների ձեռագործ աշխատանքներ․ թանկարժեք և կիսաթանկարժեք մետաղներից պատրաստված զարդեր և հուշանվերներ, որոնք լավագույնն են նվեր մատուցելու համար բոլոր այն մարդկանց, ովքեր գնահատում են արվեստի հասնող արհեստն ու սերնդեսերունդ փոխանցվող մեր ազգային բարձր արժեքները։

 

Muradian -ը հայկական ասեղնագործած գորգերի, զարդերի, աքսեսուարների և հագուստի նոր ապրանքանիշ է, որի հիմքում ընկած է ոգեշնչումը հայկական արվեստից և գորգագործությունից։ Նվիրելով Muradian-ից որևէ իր՝ նվիրում եք այն վարպետի ձեռքերի ջերմությունը, ով պատրաստել է այն․․․  

Artsakhian – ը Տաշիր առևտրի կենտրոնի 4-րդ հարկում գտնվող մի եզակի անկյուն է, ուր ներկայացված են Արցախի արտադրողների և ձեռագործ վարպետների կողմից ստեղծված բարիքները։

 

 

Facebook Comments