Exclusive. Հարցազրույց Florence ռեստորանի տնօրեն Մայ Անուշավանյանի հետ

  • Home
  • LIFESTYLE
  • Exclusive. Հարցազրույց Florence ռեստորանի տնօրեն Մայ Անուշավանյանի հետ

Mashroom: Ձեր կարծիքով, ո՞ր փուլում է «Ֆլորենս» ռեստորանների ցանցը հիմա և որո՞նք են հեռանկարները։

Մայ Անուշավանյան։ «Ֆլորենս»-ն այսօր արդեն ռեստորանների ցանց է: Հայաստանի երեք տարբեր քաղաքներում գտնվելով՝ մեր նպատակն է ձևավորելու զարգացնել նոր մշակույթ հանրային սննդի ոլորտում: Ինչպես նախկինում, այժմ ևս պատրաստվում ենք պահպանել մեր դեմքը այս ոլորտում: Գալիք տարին հագեցած կլինի մշակութային մեծ միջոցառումներով, որը պայմանավորված է նրանով, որ «Ֆլորենս մյուզիք հոլը» իր հյուրընկալ հարկի ներքո կիրականացնի մի շարք խոշոր մշակութային միջոցառումներ:

Mashroom: Արդյո՞ք դժվար չէ տարիներ շարունակ լինել ոլորտում թելադրող և տենդենց ներկայացնող։

Մայ Անուշավանյան։ Դժվարություններ միշտ էլ կան, հենց այդ դժվարությունները հաղթահարելով ենք պահպանում և ամրապնդում մեր դիրքը շուկայում:

Mashroom: Ո՞րն է այն կրեդոն, ըստ որի առաջնորդվում եք իբրև ղեկավար։

Մայ Անուշավանյան։ Ցանկացած իրավիճակում ելք գտնել՝ հույսը դնելով սեփական ուժերի վրա։

Mashroom: Ո՞րն է, ըստ Ձեզ, հաջողության ամենակարևոր բաղադրիչը ռեստորանային բիզնեսում։

Մայ Անուշավանյան։ Երևանյան շուկան շատ փոքր է հաջողություններին իրատեսական գնահատանք տալու համար, սակայն, այդուհանդերձ, մեր բիզնեսում հաջողությունը դա անկոտրում պայքարն է։

Mashroom: Խնդրում եմ կիսվել Ձեր՝ տարիների փորձով ձեռք բերած պարզ ճշմարտությամբ՝ ի՞նչ չի կարելի թույլ տալ մեծ աշխատանքային թիմ ղեկավարելու ընթացքում։

Մայ Անուշավանյան։ Ղեկավարման մեջ աշխատակազմի թվաքանակն ընդամենը պատասխանատվության չափաբաժինն է ավելացնում:: Իսկ առհասարակ յուրաքանչյուր որոշումպայմանավորված է իրավիճակով և պահանջում է պրոֆեսիոնալ մոտեցում:

Mashroom: Ո՞րն է Ձեր հաջողության գրավականը մրցակցային այսքան մեծ դաշտում։

Մայ Անուշավանյան։ Իրականացնում ենք այն, ինչ նպատակահարմար ենք գտնում՝ հաշվի առնելով բնականաբար հասարակության և աշխատակազմի պահանջը։ Ինչ վերաբերում է մրցակցությանը կասեմ՝պարզապես քրտնաջան աշխատում եմ:

Mashroom: Ո՞րն է Ձեր հաջողության գրավականը։

Մայ Անուշավանյան։ Հավատը սեփական ուժերի հանդեպ և, գուցե կրկնվեմ, անտրտունջ ու անձնվեր աշխատանքը: Դա են վկայում իմ անցած աշխատանքային տասը տարիները։

Facebook Comments