ALOE LAB ապրանքանիշի բրանչը COFFEESTORY-ում

  • Home
  • BEAUTY
  • ALOE LAB ապրանքանիշի բրանչը COFFEESTORY-ում

Տեղի ունեցավ մեր գործընկեր ManeHblog-ի կողմից կազմակերպված հերթական բրանչը COFFEESTORY սրճարանում։ Այստեղ գեղեցիկ ցերեկույթի շրջանակներում ներկայացվեց հայկական ALOE LAB ապրանքանիշը, որը Հայաստանում գործում է 2013 թվականից: Այն հանդիսանում է  Հայաստանում ալոե դեղաբույսի լայնամասշտաբ աճեցմամբ և մշակմամբ զբաղվող առաջին և միակ տնտեսությունը։

Aloe lab-ը ներկայացնում է ալոեի բնական հումքով կոսմետիկա՝ նախատեսված մարմնի, դեմքի և մազերի համար: Չէ՞ որ ալոեն ունի մի շարք օգտակար հատկություններ, այդ է պատճառը, որ Aloe lab-ը ստեղծում է նրա բուժիչ հատկությունները պարունակող այս հրաշք խնամքի միջոցները: Տեսականին բազմազան է՝  շամպուններ, դեմքի դիմակներ, մաքրող լոսյոններ, աչքերի շուրջը խոնավացնող շիճուկներ, դեմքի խոնավեցնող գելեր, բնական օճառներ, մարմնի կրեմներ…  Aloe lab-ը ներկայացնում է նաև ալոեի քամվածք, որը չի պարունակում ջուր. հյութը պարունակում է մարդու օրգանիզմում չսինթեզվող բոլոր ամինաթթուները: Պարունակում է B, E , C վիտամինները: Կարգավորում է ուղեղի աշխատանքն ու նյարդային համակարգը, օգնում մարսողությանը և ներսից մաքրում օրգանիզմը:

                         

Facebook Comments