Ամանորյա լավագույն նվերների ցանկը․ #ԽորհուրդՄաշրումից։ Մաս 2

  • Home
  • FASHION
  • Ամանորյա լավագույն նվերների ցանկը․ #ԽորհուրդՄաշրումից։ Մաս 2

Nairian – ը Հայաստանում թերևս ամենահայտնի հայկական բնական կոսմետիկայի ապրանքանիշն է, որի արտադրության բոլոր փուլերն անցնում են հենց մեր հողի վրա․ հումքի աճեցումից և մշակումից մինչև փաթեթավորում։ Մեր թիմը վստահ է․ Ամանորյա նվերը Nairian-ից յուրաքանչյուր կնոջ համար կդառնա դրակաան էմոցիաների պայթյուն, քանզի նվիրելով բնական խնամքի միջոցներ այս բրենդից՝ Դուք նվիրում եք արոմաթերապիայի, գեղեցիկի հետ հպումի և կատարյալ խնամք ստանալու հնարավորություն։

     

Coco Granola – ն առաջին էկոլոգիապես մաքուր գրանոլան է Հայաստանում: Այն կարող է լինել լավագույն նվերը ձեր այն հարազատներին, ովքեր սիրում են համեղ և օգտակար նախաճաշել, հետևում են իրենց սննդակարգին և միևնույն ժամանակ իսկական գուրմաններ են։ ԿոԿոն,խորհրդակցելով լավագույն բժիշկների և խոհարարների հետ, հավաքել է Արագածոտնի մարզի լավագույն օգտակար բարիքները և ստեղծել նմանը չունեցող գրանոլա։

 

   

_In_Chocolate – ը Ձեզ համար ստեղծել է հյութեղ մրգերի և լավագույն շոկոլադի համեղ համադրությամբ ամենագեղեցիկ նվերը մատուցելու հնարավորություն։ Արդեն ոչ արդիական բոնբոնյերկաները կարող եք փոխարինել ելակներով, բանաններով, նարինջներով, արքայախնձորներով, որոնք պատված են շոկոլադով և ունեն տոնական ձևավորում։ Այստեղ կարող եք գտնել նաև ծաղիկների հետ համադրված կոմպոզիցիաներ, որոնք կդառնան ամենագեղեցիկ անակնկալը Ձեր սիրելիների համար։

   

  BBA Organic – Beauty By Asya -ն օրգանական խնամքի միջոցների օնլայն խանութ է, որի հիմնադիրը, Ասյան, շուրջ երեք տարի առաջ հիմնեց այս ապրանքանիշը հետաքրքրությունից դրդված, իսկ հետո արդեն սկսեց ուշադիր ուսումնասիրել խնամքի միջոցների շուկան․ նախ սովորեց ֆրանսիացի տեխնոլոգի մոտ, հետո սկսեց ընդլայնել գիտելիքները տարբեր եվրոպական երկրներում։ Ասյան պատրաստում է խնամքի միջոցները բացառապես ԲԻՈ հումքից, ստեղծում է մարմնի, դեմքի և նույնիսկ շուրթերի սկրաբեր, դիմակներ, շիճուկներ և կրեմներ։ Հենց նրանք էլ կարող են դառնալ յուրաքանչյուր աղջկա համար ամենացանկալի ու ամենահաճելի նվերը Ամանորին, չէ՞ որ նրանք կօգնեն յուրաքանչյուրին լինել էլ ավելի խնամված և գեղեցիկ։

   

Amy_ Candy_Jars – Ամանորի թեմայով նվերները ամենաակտուալն են ոչ միայն երեխաների շրջանում, այլև մեծերի։ Չէ՞ որ այս սեզոնի դետալներն այնքան գեղեցիկ են․․․ Candy Jar-երի մշակույթը դեռ այդքան էլ ընդունված չէ Հայաստանում, ինչը կօգնի Ձեր նվերը դարձնել յուրահատուկ և էլ ավելի հաճելի։ Հավատացեք, նրանք միանգամից ժպիտ կառաջացնեն Ձեր սիրելիի դեմքին, իսկ սա ամենաբարձր գնահատականն է։

     

Argentea Silver – ը գրեթե 1 տարեկան է, բայց արդեն հասցրել է սիրվել Երևանի և Թբիլիսիի նորաոճ աղջիկների և կանանց շրջանում։ Ինչո՞ւ հենց այս երկու քաղաքների, որովհետև հենց այստեղ է բրենդի հիմնադիր Աննա Հակոբյանը ներկայացնում իր աշխատանքները։ Ձեռագործ, եզակի, չկրկնվող, մեկ օրինակով․․․ Արդյո՞ք սրանք չեն Ամանորյա լավագույն նվերի չափանիշները։ Եթե առաջնորդվում եք նման չափորոշիչներով, դիմեք Argentea Silver – ին։

 

Նկարահանման վայրը՝ BabyPic.am

Հագուստը՝ Abovyan’s Fashion Studio

         

Facebook Comments