ՏՈՄԱ գեղեցկության սրահը տոնում է իր հիմնադրման 20-ամյակը

  • Home
  • BEAUTY
  • ՏՈՄԱ գեղեցկության սրահը տոնում է իր հիմնադրման 20-ամյակը

Դեկտեմբերի 6-ին Կիևյան հասցեում գործող հայտնի ՏՈՄԱ գեղեցկության սրահը տոնեց իր հիմնադրման 20-ամյակը գեղեցիկ ու հետաքրքիր ֆորմատով։ Միջոցառմանը հյուրերին սպասում էր ոչ միայն գեղեցիկ հյուրասիրություն, այլ նաև շնորհանդես, որի ընթացքում Թամարա Դադայանը և սրահի աշխատակիցները պատմեցին գեղեցկության սալոնի հիմնադրման, աշխատանքային տարիների, մատուցվող ծառայությունների և, իհարկե, անելիքների մասին։

Շուտով ՏՈՄԱ գեղեցկության սրահը կներկայանա բոլորովին նոր ձևաչափով, ինչն իրենից ենթադրում է ժամանակակից արվեստի նմուշների ցուցահանդեսներ ամեն ամիս։ Հաջորդ լավ լուրը վերաբերում է մայրիկներին, ովքեր երեխաների հետ են այցելում գեղեցկության սրահ․ այստեղ նրանց փոքրիկներին սպասում է  Թամարա Դադայանի հիմնած ստուդիան, որտեղ փոքրիկները կկարողանան նկարել և հետաքրքիր ժամանակ անցկանցել, մինչ մայրիկը կսպասարկվի։ Բացի այդ, Թամարա Դադայանի ստուդիան հրավիրում է նկարչության և մոդելավորման դասընթացների հատուկ խմբակներում և առաջարկում նաև հագուստի մոդելավորման և կարի ծառայություն։

Հիշեցնենք, որ ՏՈՄԱ գեղեցկության սրահը ներկայանում է լավագույն ապարատային տեխնիկայով և արդեն հայտնի ու սիրված մասնագետներով, ովքեր մատուցում են վարսահարդարման, մատնահարդարման, դիմահարդարման, կոսմետոլոգիայի և թարթիչների լիցքի բարձրակարգ ծառայություններ մրցունակ գներով։

Այնպես որ, այցելեք Կիևյան 10 հասցեում գործող ՏՈՄԱ գեղեցկության սրահ, որտեղ պահպանվում են լավագույն ավանդույթներն ու սպասում բազում նորույթներ։

Facebook Comments