Rio Mall-ի Rouge օծանելիքի խանութ-սրահում ներկայացվեց Tom Ford-ի նոր՝ Fabulous բույրը

  • Home
  • BEAUTY
  • Rio Mall-ի Rouge օծանելիքի խանութ-սրահում ներկայացվեց Tom Ford-ի նոր՝ Fabulous բույրը

Աշնան վերջին օրը Rio Mall-ի Rouge օծանելիքի և կոսմետիկայի խանութ-սրահում ներկայացվեց պրեմիում դասին պատկանող ամերիկյան Tom Ford ապրանքանիշի նոր՝ Fabulous բույրը։ Այն հայ սպառողին ներկայացնելու համար Երևան էին ժամանել Թերեզա Դիուրոն, ով պարֆյումերային բլոգեր է և Tom Ford Beauty բրենդի ներկայացուցիչ Վիկտորիան։  Հենց նա էլ երեկոյի ընթացքում պատմեց Tom Ford Beauty-ի շքեղության կոնցեպտի, Tom Ford Private Blend հավաքածուի և Fabulous բույրի մասին, որը, վստահաբար, կդառնա մեր ժամանակների ամենանշանակավոր բույրերից մեկը․ “Մենք ցանկանում ենք ծանոթացնել հայուհիներին Tom Ford Private Blend հավաքածուի հետ և շեշտը դնում ենք հենց Fabulous բույրի վրա, որն իր մեջ պարունակում է նուշի դառը յուղ, կաշվային ակորդ, մուսկատային շալֆեյ և այլ թանկարժեք արևելյան բաղադրիչներ։ Շատ ուրախ եմ, որ Rouge-ում ներկայացված է Tom Ford ապրանքանիշի այսքան մեծ տեսականի ու դրանց բեսթսելլերները՝ Velvet Orchid,  Black Orchid, Noir-ը․․․ ”

Իսկ պարֆյումերային բլոգեր Թերեզա Դիուրոն մեզ հետ զրույցում պատմեց այն մասին, թե ինչքան կարևոր է օծանելիքի ընտրությունը և համադրումը հագուստի հետ, քանի որ հենց այն է ստացված և ամբողջական դարձնում կերպարը․”Ամենից շատ ինձ դուր եկավ այն, որ  այսօր մենք խոսեցինք ոչ միայն Tom Ford-ի բույրերի, այլ նրա՝ նորաձևության մեջ յուրահատուկ ոճի մասին։ Ես միշտ գրում եմ այն մասին, որ պարֆյումերային “զգեստապահարանը” պիտի թարմանա նոր բույրերով, որոնք կթելադրեն կերպարի վերջնական ոճը։  Նկատեցի, թե որքան հետաքրքիր ապրանքանիշներ  են ներկայացված  Rouge խանութների ցանցում, ինչքան լյուքսային և նիշային ապրանքանիշներ կան և ինչքան լավ են դրանք ներկայացվում այստեղ։ Նաև ինձ շատ գրավեց դիմահարդարման զոնայի առկայությունը, որտեղ հիասքանչ դիմահարդարներ են աշխատում։”

Միջոցառման հյուրերն էին Հրանուշ Եղոյանը, Սոֆի Մխեյանը, Նազենի Հովհաննիսյանը և հայտնի բլոգերներ ու հանրային դեմքեր։

                         

 

Facebook Comments