ARGENTEA ապրանքանիշի փակ բրանչն ԳԱՐՈՒՆ սրճարան-ռեստորանում և հատուկ հյուրերը

  • Home
  • FASHION
  • ARGENTEA ապրանքանիշի փակ բրանչն ԳԱՐՈՒՆ սրճարան-ռեստորանում և հատուկ հյուրերը

Նոյեմբերի 02-ին Երևանի սրտում գտնվող “ԳԱՐՈՒՆ” առողջ սնունդի սրճարան-ռեստորանում տեղի ունեցավ հերթական #MashroomMeetUp-ը՝ փակ բրանչի տեսքով, որին հրավիրված էին հանրային դեմքեր, բլոգերներ ու գործարար կանայք։ Բրանչի ընթացքում հյուրերին ներկայացվեց ARGENTEA ապրանքանիշը, որի հիմնադիր Աննա Հակոբյանը ոչ միայն արծաթյա զարդերի դիզայներն է, այլև պատրաստողը դրանց ստեղծման բոլոր փուլերում։

ARGENTEA ապրանքանիշը հիմնադրվել է 2018 թվականի փետրվարին և այս կարճ ժամանակատվածում հասցրել սիրվել շատերի կողմից իրենց օրիգինալ դիզայնի, արծաթի և այլ բնական նյութերի ու քարերի հետ հետաքրքիր համադրությունների շնորհիվ։ Այն ներկայացվել է մի շարք արտասահմանյան ցուցասրահներում, իսկ նոյեմբերի 1-ից 5 ընկած ժամանակահատվածում մասնակցել է Թբիլիսիի հեղինակավոր Mercedes Benz Fashion Week Tbilisi միջոցառմանը։

Բրանչի ընթացքում բրենդի հիմնադիր Աննա Հակոբյանը պատմեց իր ստեղծած զարդերի յուրահատկության մասին․ դրանք պատրաստվում են յուրաքանչյուրը մեկ օրինակով և չեն կրկնվում։ Աննան նաև բացեց փակագծերը և ներկայացրեց ոչ հեռու ապագայում սպասվող անելիքները․ ARGENTEA ապրանքանիշը պատրաստվում է մասնակցել ցուցահանդեսի Մոսկվայում “Նռան գույնը” խորագրով։

Հավելենք նաև, որ բրանչի ընթացքում Աննան ստացավ համագործակցության առաջարկներ, իսկ ամենամեծ հաճոյախոսությունն այն էր, որ գրեթե բոլոր ներկաները ARGENTEA-յից ստացած մոնո-ականջօղերը տեսնելուց հետո սիրով և հիացմունքով կրեցին դրանք։

                             

   

 

Facebook Comments