Yves Saint Laurent Beauté․ Իվ Սեն Լորան ապրանքանիշի կոսմետիկայի գլամուրային աշխարհը

  • Home
  • BEAUTY
  • Yves Saint Laurent Beauté․ Իվ Սեն Լորան ապրանքանիշի կոսմետիկայի գլամուրային աշխարհը

Saint Laurent նորաձևության տունը արտահայտում է եզակի փարիզյան ոճ ու ոգի․ այն համարձակ, ազատ և էլեգանտ կնոջ համար․․․ Այսպես է եղել 20-րդ դարի կեսերից, երբ Իվ Սեն Լորանը մտավ նորաձևության աշխարհ, այսպես է և հիմա․․․ 1964 թվականին Լորանը թողարկեց իր առաջին “Y” բույրը կանանց համար, 1971-ին տղամարդկանց բույրի հերթն էր․․․ Սրանով էլ սկսվեց նորաձևությանը կից մի նոր աշխարհի՝ գեղեցկության և բուրմունքի նոր մոլորակի ստեղծումն ու կյանքը, որը հայտնի է Yves Saint Laurent Beauté անվամբ․․․

L’Homme, La Nuit de L’Homme և L’Homme libre տղամարդկանց բույրերը դարձել են դասական և անփոխարինելի աշխարհի հազարավոր տղամարդկանց համար, իսկ Opium, Manifesto և Paris օծանելիքները կանանց շրջանում դարձել են լեգենդար և must have:

Դեկորատիվ կոսմետիկան Yves Saint Laurent Beauté-ից միավորում է նորագույն տեխնոլոգիաներն ու դասական շքեղ ոճը արտաքին ձևավորման մեջ․․․ Արդեն լեգենդար են համարվում կորեկտոր YSL: Touche Eclat-ը, որից աշխարհում վաճառվում է 1 հատ ամեն 10 վայրկյանը մեկ, Mascara Volume Effet Faux Cils տուշը, Rouge Pur Couture շրթներկը և նորաստեղծ Vernis à Lèvres Rouge Pur Couture շուրթերի լաքը, որը համար մեկն է աշխարհում վաճառվող շուրթերի փայլերի շարքում։

 

Առանձին հոդվածով կպատմեմ Yves Saint Laurent-ի խնամքի շարքի մասին․․․ Իսկ դուք կարող եք ձեռք բերել այս ապրանքանիշի ցանկացած նմուշ մեկ հասցեով՝ Rouge խանութների ցանցում։

 

 

Facebook Comments