Լավագույն 3 դիմակները դեմքի մաշկի համար․ խորհուրդ Mashroom-ից

  • Home
  • BEAUTY
  • Լավագույն 3 դիմակները դեմքի մաշկի համար․ խորհուրդ Mashroom-ից

Աղջիկները գիտեն, թե կյանքի ընթացքում քանի տասնյակ խնամքի միջոցներ ենք փորձում, մինչև կգտնենք ՄԵՐԸ, հենց այն մեկը, որը կօգնի մեր մաշկին շողալ ներսից և լինել մաքսիմալ մաքուր, առողջ, խոնավեցված և ի վերջո գեղեցիկ։

Դեմքի դիմակների հարցում էլ ես ինքս ունեցել եմ այդ փորձը և բազմաթիվ դիմակներ փորձարկելուց հետո ընտրել ինձ համար այն 3-ը, որոնք կատարյալ են ըստ իս թե՛ որակապես, թե՛ պարունակությամբ, թե՛ վերջնական արդյունքով։

 

1․ Vetia Floris Intensive Treatment Mask

Vetia Floris-ը օրգանական կոսմետիկայի լյուքս կարգի արտադրող է։ Իսկ նրա Intensive Treatment Mask դիմակը հանգստացնող է և բիո զգայուն։ Պարունակության մեջ կգտնեք շիի յուղ, որը սնուցում է մաշկը և տալիս խոնավեցման մաքսիմալ պաշար։ Իսկ դիմակի անուշ բույրը ուղղակի գերել է ինձ։

 

  2․ Mary Kay Botanical Effects Mask

Mary Kay-ը աշխարհահռչակ ամերիկյան ապրանքանիշ է, որի ապրանքները գրավում են իրենց լյուքս կարգի որակով և միջին սեգմենտին հատուկ գնային քաղաքականությամբ։ Սպիտակ կավից ստեղծված այս Botanical Effects դիմակը հիանալի կերպով մաքրում է դեմքը և հաղորդում նրան ճերմակություն և մատե էֆեկտ։

 

3. Eisenberg masque tenseur remodelant

Eisenberg ֆրանսիական ապրանքանիշը հայտնի է գեղեցկության ոլորտում կատարած գիտական գյուտի՝ 3 մոլեկուլար համակարգի ստեղծմամբ և կիրառմամբ։ Իսկ այդ համակարգն իր մեջ պարունակող դիմակն նաև կարող է տալ նուրբ սկրաբի էֆեկտ։ Հավատացեք, առաջին իսկ օգտագործումից չեք ճանաչի ձեր մաշկը, այն սկսում է շողալ և այնքան փափուկ է դառնում։

Facebook Comments