Նոյեմբերի 19-ին Paparazzi ակումբում կայացավ Syuzka Beauty Academy-ի կազմակերպած մատնահարդարների մաստեր-կլասը և փարթին

  • Home
  • BEAUTY
  • Նոյեմբերի 19-ին Paparazzi ակումբում կայացավ Syuzka Beauty Academy-ի կազմակերպած մատնահարդարների մաստեր-կլասը և փարթին

Նոյեմբերի 19-ին Երևանում կայացավ մատնահարդարման ոլորտի համար եզակի և մասշտաբային  միջոցառում՝  մատնահարդարների մաստեր-կլասը և փարթին, որը կազմակերպվել էր Syuzka Beauty Academy-ի կողմից՝ ի դեմս Սյուզաննա Չախոյանի։  Միջոցառման մասնակիցներն էին հանրապետության լավագույն մատնահարդարները, ոլորտի առաջատարները, ինչպես նաև այս ոլորտում առաջին քայլեր անող մասնագետներ։

Մաստեր-կլասը տեղի ունեցավ Paparazzi Club-ում և հավաքեց համախամբվելու և փորձի փոխանակմանը պատրաստ ավելի քան 50 մատնահարդարի։

Միջոցառումը վարում էր հանրահայտ և սիրված հաղորդավար Արամ Չախոյանը, իսկ երաժշտական մասն ապահովում էր DJ Smoke-ը։ Ռիթմն ու տրամադրությունն ապահովեցին այն մասնագետները, ովքեր իրենց մասնագիտական փորձով էին կիսվում ներկա մատնահարդարների հետ․ նրանցից մեկը՝ Լյուդմիլա Վելեգանը, ով ունի 15 տարվա ուսուցողական և աշխատանքային փորձ մոսկովյան 6 մատնահարդարման դպրոցներում, ցուցադրում էր չինական նկարազարդում և  “Կրկնակի” կոչվող տափակ վրձնի հիմնական տեխնիկա, որի միջոցով կարելի է ստանալ գլուխգործոցներ։

Անահիտ Ստեփանյանը վերջերս է մասնակցել Սանկտ-Պետերբուրգում կայացած «Невские берега» գեղեցկության փառատոնին, նույնպես ցուցադրեց չինական նկարազարդման տեխնիկան։

Ալինա Հակոբյանը ցուցադրեց ներկաներին Diamond ապրանքանիշի պոլիգելով եղունգների մոդելավորումը։

Հարոյան Նելլին ներկայացրեց ակվարիումային մատնահարդարման 3 տեսակներ, իսկ վերջում Մայիլյան Գրետան բացահայտեց աէրոգրաֆիայի միջոցով մատնահարդարման գաղտնիքները։

Միջոցառման գլխավոր հովանավորն էր Karin Beauty և Beauty Garden խանութների ցանցը, որը միջոցառմանը աջակցեց որակյալ մատնահարդարման նյութեր և նվերներ տրամադրելով։ Մաստեր-կլասի գործընկերն էր 31 Ստուդիոն, որը ևս մասնակիցների համար նվերներ էր պատրաստել։ Ամբողջ միջոցառումը վիդեոնկարահանվեց KHproduction-ի կողմից։ 

Միջոցառման կազմակերպիչ, Syuzka Beauty Academy-ի հիմնադիր Սյուզաննա Չախոյանը վստահեցնում է, որ հաջորդ Մաստեր-կլասն իրեն սպասել չի տա։ Դե ինչ, ևս մեկ անգամ շնորհավորենք թե՛ կազմակերպիչներին, թե՛ մասնակիցներին գեղեցկության տոնի մի մասը կազմելու համար։

 

 

 

 

 

 

 

Facebook Comments