Մեգան Մարկլի մաշկի խնամքի գաղտնիքներն ու սիրած միջոցները

  • Home
  • BEAUTY
  • Մեգան Մարկլի մաշկի խնամքի գաղտնիքներն ու սիրած միջոցները

Մաշկի խնամքն ու նույնիսկ դիմահարդարումը Մեգան Մարկլը հաճախ վստահում է հենց իրեն և երբեք չի թաքցնում իր նախընտրած միջոցների անվանումները։ Մենք էլ մեկ նյութում հավաքել ենք այդ բոլոր ապրանքատեսակներն՝ վստահ լինելով, որ ձեզանից շատերը կպատվիրեն դրանք հայկական օնլայն շոփերից հենց հիմա։

«Ես սիրում եմ Jan Marini Skin Research միջոցները, օրինակ, նրանց գլիկոնային թթույով շիճուկը, որը փայլ է տալիս մաշկին, – պատմում է Մեգանը Allure ամսագրին տրված իր հարցազրույցում։ Պարբերաբար օգտագործում եմ Tatcha ապրանքանիշի բրձե փոշին՝ Rice Enzyme Powder-ը։ Այն նրբորեն մաքրում է մաշկս մահացած բջիջներից։»

 

Մեգանը միշտ իր հետ կրում է Dr. Bronner լավանդայով ձեռքի սփրեյը: Իսկ երեկոյան հոգնած տուն վերադառնալու դեպքում միշտ մաքրում է դիմահարդարումը Biore մաքրող անձեռոցիկներով։

Վարսերի խնամքի համար Մեգանն նախընտրում է Masquintense դիմակը Kerastase-ից, իսկ հարդարված մազերին ծավալ հաղորդելու համար օգտագործում է Dry Texturizing Spray չոր շամպունը Oribe-ից։  

Facebook Comments