5 մատչելի բյութի ապրանքներ, որոնք սիրում են օգտագործել դիմահարդարները

  • Home
  • BEAUTY
  • 5 մատչելի բյութի ապրանքներ, որոնք սիրում են օգտագործել դիմահարդարները

Ներկայացնում ենք ձեզ 5 մատչելի բյութի ապրանքներ, որոնց գինը չի գերազանցում 10․000 ՀՀ դրամը, սակայն որակապես նրանք այնքան հաջողված են, որ մի շարք թոփ-դիմահարդարներ օգտագործում են դրանք թե՛ աշխատանքում, թե՛ սեփական դիմահարդարումն անելիս։

Բազային շիճուկ Lumi Magique Primer Pure Light L’Oréal-ից

Այս ապրանքը տալիս է ներսից շողացող մաշկի էֆեկտ։ Կարելի է օգտագործել թե՛ ամբողջ դեմքի, թե՛ հայլայթերի համար նախատեսված դեմքի հատվածների համար։

Տոնային հիմք Healthy Mix Serum Bourjois-ից

Ինքս օգտագործել եմ այս հիանալի միջոցը և միշտ հիացել նրա անուշ բույրով։ Բայց սա միակ առավելությունը չէ․ այն ունի նուրբ տեքստուրա, բայց չնայած դրան շատ լավ ծածկում է մաշկի անհարթությունները։

Այտաներկ Velvet Touch Creamy Stick Blush Kiko-ից

Այս իտալական ապրանքանիշը, ցավոք, այդքան էլ հայտնի չէ Հայաստանում, սակայն մշտապես առաջարկում է գնի և որակի շատ հետաքրքիր միքս՝ տալով բարձր որակ և ցածր արժեք։ Կրեմային տեքստուրայի շնորհիվ այս այտաներկը հիանալի է նստում և հարմար է օգտագործել իր դիզայնի շնորհիվ։

 3 Step to Sculpt Face Sculpting Palette NYX-ից

Դեմքի ձևն ընդգծելու և հայլայթերով այն ճիշտ լուսավորելու համար անփոխարինելի միջոց է։

Թարթիչների ներկ Cabaret Vivienne Sabo-ից

Թերևս մեր տարածաշրջանի բյութի-ոլորտի ամենահայտնի ու ամենապահանջված բյութի-թրենդը, որի սուպերվրձինը ներկում է թարթիչները հենց արմատներից։ Արժե 2500 դրամի սահմաններում։

Facebook Comments