Buras Belle Papikyan’s Style

Երբ տարիներ առաջ սկսեցի վարել բլոգս, և միտք կար գրելու հայ երիտասարդ ու ոճային մարդկանց մասին, այդ մարդկանց գտնելն այդքան էլ հեշտ չէր։ Հիշում եմ, գիշերներով նստում էր նոութբուքիս առաջ ու թերթում ֆեյսբուքյան տարբեր էջեր, որպեսզի կարողանայի գոնե մի հետաքրքիր կերպար գտնել։ Չմոռանանք, իհարկե, ով դա 2011-ին էր, երբ չկար դեռ  Դալման և մյուս մոլերը և, բնականաբար, նորաոճ հագուստ գտնելն այդքան էլ հեշտ չէր։

Հա, իդեպ, քանի խոսեցի Դալմայից, անցնեմ բուն թեմային․ Բուրաս Պապիկյանի մասին իմացա Դալմայի կազմակերպած մրցույթին մասնակցելու ժամանակ։ Երկուսս էլ, ինչպես որ այլ 4 մասնակիցներ, հաղթողների թվում էինք։ Շատ հավանեցի նրա լուքը, երբ Դալմայի 6-ամյակի տոնակատարության ժամանակ մեզ բեմից հանձնեցին մեր մրցանակները։ Հետո հանդիպեցի նրա անունը համացանցում ու շատ սիրեցի․ Բուրասի լուքերն ժամանակակից են, բայց միևնույն ժամանակ վինտաժային։ Շատ գեղեցիկ է ստացվում նրա մոտ կիրառել 90-ականների ոճին հատուկ էլեմենտները։ Մի խոսքով, ամեն ինչ համահունչ է ու շատ ոճային։           

Facebook Comments