Անահիտ Սիմոնյանի և Սանտա-Լ նորաձևության թատրոնի համատեղ <<Երևանի գիշերներում>> ցուցադրությունը

  • Home
  • FASHION
  • Անահիտ Սիմոնյանի և Սանտա-Լ նորաձևության թատրոնի համատեղ <<Երևանի գիշերներում>> ցուցադրությունը

Մոտ 1 ամիս նախապատրաստական աշխատանքներից հետո՝ հոկտեմբերի 23-ին կայացավ Անահիտ Սիմոնյանի և Սանտա-Լ նորաձևության թատրոնի համատեղ <<Երևանի գիշերներում>> ցուցադրությունը։ Սանտա-Լ նորաձևության թատրոնը անցկացրել էր նախնական քասթինգ, որի ընթացքում ընտրվել էին 700 դիմորդներից միայն 68։ Այս ընտյալների հետ էլ Սանտա-Լ-ը անցկացրել է ուսուցում, մաստեր-կլասեր, որոնց ընթացքում երեխաները հնարավորություն են ունեցել անձամբ շփվելու շոու-բիզնեսի հայտնի ներկայացուցիչների հետ։ Ի վերջո, այս նախապատրաստական աշխատանքները բերեցին երեխաների առաջին պոդիումին, որի ընթացքում նրանք ներկայացրեցին Անահիտ Սիմոնյան նոր գեղեցիկ հավաքածուն։

Սպասե՛ք նոր նախագծերի ու նախաձեռնությունների Սանտա-Լ-ի կողմից շատ շուտով։                        

Facebook Comments