Հայաստանյան ողջ բոմոնդը NAIRIAN հայկական կոսմետիկ ապրանքանիշի նոր սրահի բացմանը

  • Home
  • BEAUTY
  • Հայաստանյան ողջ բոմոնդը NAIRIAN հայկական կոսմետիկ ապրանքանիշի նոր սրահի բացմանը

Հոկտեմբերի 17-ին մայրաքաղաքի սրտում՝ Թումանյան 34 հասցեում բացվեց Նաիրիանի նոր ու շքեղ բուտիկը։ Ընդարձակ ու լուսավոր սրահում ներկայացված է Նաիրիանի խնամքի ամբողջական տեսականին՝ դեմքի, մարմնի ու մազերի խնամքի բնական միջոցներ, ստեղծված են անհատական խորհրդատվության եւ լիարժեք սպասարկման հարմարավետ պայմաններ։ Այստեղ այցելուները կարող են փորձարկել բոլոր քսուքները, շիճուկները, լոսյոններն ու օճառները, տեղում զգալ յուրաքանչյուր միջոցի առանձնահատկությունն ու ազդեցությունը մաշկին։

«Մեր մտքերն ու երազանքները հերթով իրականանում են, եւ մենք շարունակում ենք կատարել մեր խոստումը․ Հայաստանի լեռնահովիտների բուժիչ ու անուշաբույր բույսերից ստեղծել որակյալ ու բացառապես բնական կոսմետիկա։ Մեզ այցելելիս կանայք ակնկալում են, որ կհասկանանք իրենց խնդիրը ու ճիշտ լուծում կառաջարկենք։ Այս նորաբաց սրահում մենք կարող ենք տրամադրել հաճախորդների առանձին կարիքներին ուղղված սպասարկում, իսկ մեր լաբորատորիան շարունակում է կատարել ուսումնասիրություններ ու մշտապես աշխատում նոր միջոցների ստեղծման ուղղությամբ»,- ասաց Նաիրիանի համահիմնադիր և գիտական ղեկավար Անահիտ Մարկոսյանը:

Մշտապես աշխատելով արտահանման շուկաների ուղղությամբ՝ ընկերությունը շարունակում է իր ուշադրության կենտրոնում պահել Հայաստանի իր հաճախորդներին։ Վերջերս թողարկված Ձեռքի պինդ քսուքները, որոնց օգտագործման յուրօրինակ ձևն արդեն գրավել է կանանց ուշադրությունը, հատկապես օգտակար են լինելու աշնանային ցուրտ եղանակից ձեռքերը պաշտպանելու համար։ Հաջորդ տարվա սկզբին ընկերությունը կթողարկի երկու նոր ապրանքատեսակ, որոնցից մեկը կլինի երկար սպասված հակապիգմենտային շիճուկը։

Թումանյան 34 հասցեն կշարունակի աճել ու վերափոխվել՝ մոտ ապագայում իր վերնահարկում առաջարկելով համտեսել բնական ըմպելիքներ, խոտաբույսերից պատրաստված տաք ու օգտակար թուրմեր, իսկ հաջորդ տարի կներկայացնի մարմնի եւ դեմքի խնամքի համալիր ծառայություներ Նաիրիան SPA կենտրոնում, որտեղ օգտագործվելու են հայկական բնաշխարհի բույսերից ստացված եթերային ու բուսական յուղերը։

                                                                                   

 

Facebook Comments