Gizia ապրանքանիշի բրանչը Yerevan Mall-ում

  • Home
  • FASHION
  • Gizia ապրանքանիշի բրանչը Yerevan Mall-ում

Այսօր Yerevan Mall-ի նորաբաց Yerevan Gallery-ում գործող Gizia ապրանքանիշը հրավիրել էր բրանչի Երևանի հայտնի բլոգերների, գործարար կանանց և աղջիկների, որը պատիվ ունեի կազմակերպելու Մայ Անուշավանյանի հետ համատեղ։ Սկզբում մի փոքր պատմեմ բրենդի մասին․Գիզիա մոդա ընկերությունը հիմնվել է 2005 թվականին և իր մեջ ներառում է 3 ուղղություն՝ Գիզիա, Գիզիա Քեժուալ և Գիզիա Ֆուր։ Այս պահին ընկերությունն ունի 100-ից ավելի խանութ-սրահ աշխարհի 25 երկրներում։ Հիմնական ուղղություններից բացի այն ընդլայնվել է և ընդգրկում է նաև մասս-մարկետ շուկան, որտեղ ներկայանում է Լա Գազետտա և Կիվի ապրանքանիշներով։ Հագուստը ստեղծված է 18-ից 45 տարեկան կանանց համար, պատրաստված է բարձրակարգ կտորներից և գործվածքներից և ունի դասական ձևվածք։ Անհնար է շփոթել Գիզիայի ձեռագիրը․ անչափ կանացի, թեթև, չպարտադրող թե՛ գույների, թե՛ ձևվածքի, թե՛ ոճի առումով։ Գիզիան ինքնավստահ և ինքնաբավ կանանց համար է նախատեսված, որոնք սիրում են տարբերվել և հավատարիմ են իրենց ոճին։ Գիզիան մշտապես քայլում է թրենդներին ու նորաձևության վերջին խոսքին համապատասխան՝ մշտապես ընդգրկելով իր հավաքածուներում տվյալ սեզոնի վերջին միտումները, որոնց մասին էլ այսօր որոշեցի խոսել՝ ցուցադրելով Գիզիայի նոր՝ աշուն-ձմեռ 2018-2019 հավաքածուն։

 

                                                             

Facebook Comments