Քրիստինա Ավետիսյանի մոդելավորած հագուստները Դուբայի օպերայի բեմում

  • Home
  • FASHION
  • Քրիստինա Ավետիսյանի մոդելավորած հագուստները Դուբայի օպերայի բեմում

Քրիստինա Ավետիսյանը առաջիններից է, ով դեռ 2000-ականներին քաղաքի սրտում բացեց իր՝ հայկական արտադրության հագուստի մոդելավորողի խանութ-սրահ, նա բազմաթիվ միջազգային մրցույթների հաղթող է և այսօր էլ Հայաստանի անունը բարձր է պահում մեր երկրում և դրա սահմաններից դուրս։ Այս անգամ էլ Քրիստինան ուրախացրեց մեզ մի նոր համագործակցությունով․ նա ստեղծել է բեմական հագուստներ  Դուբայի օպերայի նոր՝ Ժորժ Բիզեի “Կարմեն” օպերայի բեմադրության համար։ Մոդելավորողի ձեռագիրը ամենահեշտ ճանաչվողներից է․ բարդ ձևվածք, բնական գույներով բնական գործվացքներ, բազմաշերտ կոնստրուկցիաներ․․․ և նույնիսկ անհասկանալի է՝ սա “Կարմեն” օպերան է, թե գրոտեսկային հեքիաթի բեմադրություն այլ մոլորակից։

     

Facebook Comments