Երևանում կայացավ «Պանրի Փառատոնը»

Սեպտեմբերի 15-ին Երևանի Հյուսիսային պողոտայում կայացավ «Պանրի Փառատոնը», որի կազմակերպիչներն էին “Time Voyage” և “United Trade” ընկերությունները: «Պանրի Փառատոնը» անցկացվում էր առաջին անգամ և վերածվեց իսկական քաղաքային տոնի՝ հաղորդելով մեր քաղաքացիներին և արտերկրացի հյուրերին բարձր տրամադրություն։ Միջոցառման ընթացքում ներկայացվեցին պանրի, կաթնամթերքի և քաղցրավենիքի մի շարք տեղական արտադրողներ և ներմուծողներ, հանրային սննդի կետեր, ինչպես նաև ձեռագործ զարդեր արտադրող հայկական ապրանքանիշեր։ Միջոցառումն առատ էր նաև պանրի, քաղցրավենիքի և գինու հյուրասիրությամբ։ Իսկ տոնական տրամադրությանը գեղեցիկ ռիթմեր հաղորդեց կազմակերպիչների կողմից հրավիրված DJ-ը:

“Time Voyage” և “United Trade”ընկերությունների ներկայացուցիչ Կարինե Ոսկանյանը նշեց, որ “Միջոցառման իրականացման նպատակը այն էր, որպեսզի հանրությանը և մայրաքաղաքի հյուրերին գեղեցիկ ձևով ներկայացվեն այն բարիքները, որոնք արտադրվում են Հայաստանում, ինչպես նաև այն բարձրորակ ապրանքները, որոնք ներմուծվում են այստեղ։ Միջոցառումն ունի ոչ միայն մշակութային նշանակություն, այլև կնպաստի տեղական արտադրանքի ներկայացմանը և արտահանման ծավալների ավելացմանը:” Կարինե Ոսկանյանը վստահեցրեց, որ միջոցառումը լինելուէ շարունակական,  և այն միտված է քաղաքային միջոցառումներին յուրահատուկ կոլորիտ հաղորդելուն։ Նրա խոսքով, այս պահին կազմակերպիչներն արդեն պատրաստվում են աշնան գլխավոր միջոցառմանը, թե որն է այն, հանրությանը կհաղորդվի ավելի ուշ։

                                       

           

         

   

   

 

             

 

Facebook Comments