Սեպտեմբերի 15-ին Հյուսիսային պողոտայում տեղի կունենա «Պանրի Փառատոն»-ը

  • Home
  • EAT and DRINK
  • Սեպտեմբերի 15-ին Հյուսիսային պողոտայում տեղի կունենա «Պանրի Փառատոն»-ը

«Պանրի Փառատոն»-ը քաղաքային միջոցառում է, որի ընթացքում կներկայանան տեղական և ոչ միայն պանրի արտադրողներ, հանրային սննդի կետեր, գինու և գարեջրի գործարաններ:
Փառատոնը կկայանա Երևանի Հյուսիսային պողոտայում սույն թվականի Սեպտեմբերի 15-ին: Միջոցառման կազմակերպիչներն են Time Voyage-ը և United Trade-ը:

Այս տարի փառատոնը կկայանա առաջին անգամ Երևանի սրտում:
Արդյո՞ք տեսել եք զբոսաշրջիկներ Հյուսիսային պողոտայում հաց ու պանրով զբոսնելիս: Կազմակերպիչները համոզված են, որ միջոցառումը, որը լինելուէ շարունակական, յուրահատուկ կոլորիտ և համ կտա քաղաքային միջոցառումներին։
Միջոցառումն ունի ոչ միայն մշակութային նշանակություն, այլև նպաստելու է տեղական արտադրանքի ներկայացմանը և արտահանմանը:

Փառատոնի կազմակերպիչները պատրաստվում են հյուրընկալել Հայաստանում պանրի արտադրությամբ զբաղվող, ինչպես նաև ներմուծող գործարանների,  գինու և գարեջրի գործարանների, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների, ովքեր քարոզում են առողջ ապրելակերպ, էկոլոգիապես մաքուր սնունդ և նախընտրություն են տալիս տեղական արտադրանքին։
Մասնակության համար պետք է զանգահարել հետևյալ հեռախոսահամարներով՝ 044 24 44 00 կամ 041 19 18 10:

Facebook Comments