ROUGE խանութ-սրահում Chanel-ի ազգային դիմահարդար Ռոման Պոնոմարյովը ներկայացրեց այս ամռան դիմահարդարման վերջին միտումները

  • Home
  • BEAUTY
  • ROUGE խանութ-սրահում Chanel-ի ազգային դիմահարդար Ռոման Պոնոմարյովը ներկայացրեց այս ամռան դիմահարդարման վերջին միտումները

Վերջերս Երևան էր ժամանել Chanel ապրանքանիշի ազգային դիմահարդար Ռոման Պոնոմարյովը, ով հայ կանանց ու աղջիկներին ներկայացրեց այս ամռան դիմահարդարման վերջին միտումները: Հանդիպումը տեղի ունեցավ Dalma Garden Mall-ի ROUGE խանութ-սրահում և վերածվեց գեղեցիկ ցերեկույթի, որը հագեցած էր ոչ միայն օգտակար տեղեկատվությամբ, այլև համեղ սուրճով ու հյուրասիրությամբ, դրական էմոցիաներով ու հաճելի շփմամբ:

Ցերեկույթի ընթացքում Ռոման Պոնոմարյովը հայ գեղեցկուհի մոդելի վրա ցուցադրեց Chanel-ի նոր՝ գարուն-ամառ 2018 թվականի կոսմետիկ միջոցների հավաքածուն, ստվերաներկերի նոր գունային լուծումներով պալետը, որոնք ոգեշնչված են իտալական Նեապոլ քաղաքով: Դիմահարդարումն իրականացնելու ընթացքում Ռոմանը պատասխանեց ներկաների հարցերին և ներկայացրեց Chanel-ի տեսակետը դիմահարդարման վերջին միտումների մասին:

  • Natural look – ահա այն  տենդենցը, որին արժե հետևել դեմքի մաշկի գույն ստանալիս: Այդ իսկ պատճառով տոնային քսուկը այս ամռանը արժե օգտագործել մաքսիմալ թեթև ու բարակ շերտով:
  • Տոնային քսուկ օգտագործելիս սկսեք դեմքի կենտրոնական հատվածից՝ տարածելով այն դեպի դեմքի ծայրեր:
  • Chanel հեղուկ ստվերաներկը կարող եք օգտագործել, որպես հիմք կատարյալ սմոքի-այ ստանալու համար. այս դեպքում ստվերաներկը ավելի վառ ու արտահայտիչ գույն կստանա:
  • Մատներով աշխատելու և դիմահարդարում անելու լավագույն ավանդույթները վերադարձել են:
  • Անչափ նորաձև են ունիվերսալ դիմահարդարման միջոցները՝ այսպես, Chanel-ի Rouge Coco Gloss-ը կատարյալ տեսք կհաղորդի և՛ այտոսկրերին, և՛ շուրթերին:

                        

Facebook Comments