Rouge-ի բյութի նախաճաշն ու Clinique-ի առողջ մաշկ ունենալու գաղտնիքները

  • Home
  • BEAUTY
  • Rouge-ի բյութի նախաճաշն ու Clinique-ի առողջ մաշկ ունենալու գաղտնիքները

Երևանի սրտում գտնվող մի գողտրիկ վայրում հայ բլոգերներին իսկական հեքիաթ էր սպասվում. Rouge-ի բյութի նախաճաշն ու Clinique ապրանքանիշի նոր կախարդական քսուկի ներկայացումը…

Իսկ հիմա հերթով… Գիտեք, առաջին անգամը չէ, որ Rouge խանութների ցանցը հրավիրում է մեզ՝ մեդիա ոլորտի ներկայացուցիչներիս, գեղեցիկ բյութի-միջոցառումների, որոնց ընթացքում մենք ոչ միայն լիցքաթափվում ենք, այլև հետաքրքիր ու օգտակար ինֆորմացիա ենք ձեռք բերում բյութի-նորությունների ու լայֆհաքերի տեսքով:

Այս անգամ հերթը Clinique ապրանքանիշինն էր, որը, կարծում եմ, հայտնի է յուրաքանչյուր աղջկա, ով գոնե մեկ անգամ կյանքում այցելել է խանութ-սրահ և հարցրել, թե որոնք են այն միջոցները, որ բացարձակապես հիպոալերգեն են, անվտանգ ու նաև օգտակար դեմքի մաշկի համար… Clinique ապրանքանիշը հիմնադրվել է 1968 թվականին մաշկաբանների կողմից՝ հավակնելով դառնալ այն եզակի ապրանքանիշներից մեկը, որը խնամում է մաշկը առանց որևէ վնաս հասցնելու նրան, նույնիսկ երբ խոսքը գնում է դեկորատիվ կոսմետիկայի մասին, որն օգտագործելով՝ նույնպես խնամում ես մաշկդ:

Բյութի-նախաճաշի ընթացքում Clinique-ի մասնագետների հետ միասին զրուցեցինք այն խնամքի միջոցների մասին, որոնք առաջարկում է ապրանքանիշը, հաճախորդի մաշկի նկատմամբ ինդիվիդուալ մոտեցման մասին, քայլ-առ-քայլ արվող խնամքի մասին, ինչպես նաև նոր՝ 72-ժամյա ինտենսիվ խոնավեցնող գելի՝ Moisture Surge 72-Hour Auto-replenishing Hydrator-ի մասին, որը նորույթ է ինչպես Հայաստանում, այնպես էլ ամբողջ աշխարհում: Վստահ եմ, Clinique-ի մասին սպառիչ պատասխան Ձեզ կտան հենց Rouge խանութների ցանցի աշխատակիցները, որոնք այս օրերին հատուկ վերապատրաստում են անցել ապրանքանիշի մասնագետների կողմից և պատրաստ են գծելու Ձեր ինդիվիդուալ խնամքի քայլերն ու մեթոդները Clinique-ի օգնությամբ:

 

 

                     

Facebook Comments