48-ամյա Մելանիա Թրամփի գեղեցկության ու երիտասարդության 3 գաղտնիքները

  • Home
  • BEAUTY
  • 48-ամյա Մելանիա Թրամփի գեղեցկության ու երիտասարդության 3 գաղտնիքները

ԱՄՆ-ի Առաջին Տիկինը վաղուց է վայելում ոճի խորհրդանիշի համբավը և ոգեշնչում մեզ իր արտաքին տվյալներով: Այս հոդվածում կպատմենք 48-ամյա Մելանիա Թրամփի կյանքի այն 3 բաղադրիչների մասին, որոնք դարձնում են նրա արտաքինը այդքան գեղեցիկ և օրինակելի: 

ՍՆՈՒՆԴ

Գաղտնիքը առողջ նախաճաշի մեջ է. իր հարցազրույցներից մեկում ԱՄՆ-ի Առաջին Տիկինը կիսվել է իր սիրելի նախաճաշով՝ մրգային և հատապտղային սմուզի և վարսակի շիլա: Նա նաև փորձում է օրական 3 լիտր ջուր խմել, այս առողջ սովորությունը պահպանվել է դեռ նրա մոդելային տարիներից: Իսկ ասա օրվա երկորդ կեսին 48-ամյա գեղեցկուհին աշխատում է օգտագործել միայն ձկնեղեն ու աղցաններ:  

ՖԻՏՆԵՍ

Մելանիա Թրամփը պիլատեսի մեծ սիրահար է: Նա փորձում է շաբաթը մեկ անգամ ժամանակ հատկացնել և զբաղվել թենիսով և լողով:

ԲՅՈՒԹԻ-ՊՐՈՑԵԴՈՒՐԱՆԵՐ

Առաջին Տիկնոջ խոսքերով, նա դեմ է բոտոքսի ներարկումներին: Իր սիրելի պրոցեդուրան է Oxygen-ը, որը մաշկը սնուցում է թթվածնով և օգնում պահպանել երիտասարդությունը: Մելանիա Թրամփը խնամում է մաշկը տնային պայմաններում ամեն օր՝ մաքրելով և խոնավացնելով այն:

Facebook Comments