Կոկոսի յուղ՝ սուպերֆուդը բյութիում օգտագործելու 3 տարբերակ

  • Home
  • BEAUTY
  • Կոկոսի յուղ՝ սուպերֆուդը բյութիում օգտագործելու 3 տարբերակ

Կոկոսի յուղը արդեն մի քանի տարի է ինչ համարվում է առողջ ապրելակերպի գնահատողների կողմից ամենասիրելի սուպերֆուդը. այն չափազանց օգտակար է օրգանիզմի համար, քանի որ պարունակում է  Е и K վիտամիններ, ամրացնում է իմմունետը և դրական անդրադառնում սրտի աշխատանքի վրա: Բացի այդ, բյութի ոլորտի ներկայացուցիչները խորհուրդ են տալիս այս հրաշք յուղը օգտագործել որպես խնամքի միջոց:

 

Մաշկ

Կոկոսի յուղը ոչ միայն խոնավեցնում է մաշկը, այլև պաշտպանում է այն ուլտրամանուշակագույն ճառագայթների 20%-ից: Այդ հատկությունների շնորհիվ յուղը օգնում է պայքարել մաշկի չորության դեմ տարվա յուրաքանչյուր եղանակի՝ պարգևելով նրան հաճելի տրոպիկական բույր ու առողջ փայլ:

Մազեր

Մի շարք գիտնականներ ամբողջ աշխարհում փաստել են, որ սառը մզվածքի կոկոսի յուղը ներթափանցում է մազի մեջ և ամրացնում այն ներսից: Մասնագետները խորհուրդ են տալիս տաքացնել այն և տարածել մազերի ողջ երկայնքով:  Նման դիմակներ խորհուրդ է տրվում օգտագործել շաբաթական 1 անգամ:

Ատամներ

Ինչպես նշում է Գվինեթ Փելթրոուը՝ իր ատամների սպիտակության գաղտնիքը կոկոսի յուղով ամենօրյա ողողումներ անելն է: Այս նպատակով դերասանուհին խորհուրդ է տալիս օգտվել սառը մզվածքի կոկոսի յուղից: 20 րոպեների ընթացքում այն պետք է պահել բերանում, ինչը կօգնի բերանի խոռոչի հիգիենային և կվերադարձնի ատամների բնական ճերմակությունը: 

Facebook Comments