MASHROOM BEAUTY TALK-Ի ԹԵՄԱՆ ՈՒ ՀՅՈՒՐԵՐԸ PALETTE BEAUTY CAFE-ՈՒՄ

  • Home
  • BEAUTY
  • MASHROOM BEAUTY TALK-Ի ԹԵՄԱՆ ՈՒ ՀՅՈՒՐԵՐԸ PALETTE BEAUTY CAFE-ՈՒՄ

Ապրիլի 15-ին Երևանի սրտում գտնվող ոճային PALETTE BEAUTY CAFE-ՈՒՄ (Պուշկին 49) տեղի ունեցավ աղջկական մի հավաքույթ, որն իր շուրջ էր հավաքել IT-աղջիկների, հագուստի մոդելավորողների և դիմահարդարների՝ մի խոսքով, գեղեցկության ու նորաձևության ոլորտի ներկայացուցիչների, ում ես՝ MASHROOM-ս, խոստացել էի պատմել Գարուն-Ամառ 2018 սեզոնի բյութի-տենդենցների մասին։ Համառոտ ներկայացնեմ այն մի քանի թրենդները, որոնց մասին խոսեցինք ջերմ մթնոլոտրում և ներկայացնեմ լուսանկարներ, որոնք ավելի լավ կփոխանցեն երեկոյի գեղեցիկ ընթացքը։

  • Eyeliner – գունավոր, վառ, պաստելային, տարբեր երկրաչափական ձևերի ու չափսերի․․․ Գծաներկերը ակտուալ են ինչպես երբեք։
  • Գլիտեր – այս գեղեցիկ փայլերը ակտուալ են թե՛ մատնահարդարման, թե՛ դիմահարդարման և թե՛ վարսահարդարման մեջ։
  • Smokylips – վառ շուրթեր, առանց հստակ կոնտուրի և սահմանների։ Սա հիթ է, ասում եմ Ձեզ։
  • Հյուսքեր, ծաղիկներ վարսերի մեջ։
  • Ցածր պոչիներ և, իհարկե, Messy Hair!!!
  • Եղունգների հարդարման մեջ նույնպես ակտուալ են երկրաչափական ձևերը ու 20-րդ դարի արվեստից ոգեշնչված պրինտները․․․ Իսկ եթե եղունգի ֆոնը թողնեք թափանցիկ, առավել գեղեցիկ կնայվեն polka dot-երը՝ գունավոր կամ սև ու սպիտակ, ընտրեք ինքներդ։                                                                               
Facebook Comments