THE WORKSHOP հայկական ապրանքանիշը ներկայացրել է գարնանային նոր հավաքածու, որում առկա են գարուն-ամառ 2018 սեզոնի ամենաակտուալ տենդենցներն ու թրենդները: Անչափ կանացի ձևվածքով զգեստներ կարված իտալական ռետրո կնոջ կերպարի ոճում և ոճավորված թրենդային դետալներով, խոշոր աքսեսուարներ, որոնք ի զորու են փոխել յուրաքանչյուր կերպար՝ դարձնելով այն գերժամանակակից, գործվածքներ գծավոր պրինտներով ու բնական նյութերից… Ահա մի քանիսը այն կարևոր ֆակտորներից, որոնք այսքան ոճային են դարձրել THE WORKSHOP-ի հերթական հավաքածուն:
Չեմ կարող առանձնահատուկ չնշել նաև մոդելին, ով տաղանդավոր դիմահարդար Անի Աղաբաբյանն է , THE WORKSHOP-ի մշտական մուսան և լուքբուքերի մոդելը:
Համաձայնե՛ք, որ աշխատանքը անչափ գեղեցիկ է ստացվել: