ԿՈՒՇՈՆԻ բյութի-թրենդը. նորարարական տոնային քսուկ դեմքի համար

  • Home
  • BEAUTY
  • ԿՈՒՇՈՆԻ բյութի-թրենդը. նորարարական տոնային քսուկ դեմքի համար

Երբ ընկերուհիդ ներկայացնում է L’Oreal Deluxe գեղեցկության ապրանքանիշների խումբը տարածաշրջանում, առիթ ունես առաջինը տեղեկանալու բյութի-նորույթներին ու թրենդներին: Այս ընկերությունների խմբում իր կարևորագույն տեղն է զբաղեցնում Lancôme բրենդը, որը երկար տարիների պատմություն ունի և առանձնանում է շուկայում նոու-հաուների ստեղծմամբ ու տարածմամբ: Lancôme-ի տեխնոլոգիաները մշակվում են տասնյակ տարիներ, որից հետո նոր մատուցվում հանրությանը, իսկ այն նորարարությունները, որոնց հեղինակային իրավունքը այս կամ այն պատճառով այս լեգենդար ապրանքանիշին չի պատկանում, մատուցվում է Lancôme-ի կողմից լավագույն ձևով:
Այսօր ուզում եմ պատմել մի բյութի-թրենդի մասին, որը տարածվել է Կորեայից և դարձել գեղեցկություն + խնամք ֆորմուլայի սիրելի ապրանքատեսակը:
Cushion-ը, անգլերեն “բարձ”-ից, սպունգով ներկայացվող կոսմետիկ միջոց է, որն իր մեջ է մեկտեղում BB տոնային քսուկ, խոնավեցնող կրեմ և դիմափոշի, ինչն էլ թույլ է տալիս դեմքի մաշկի գույնի թեթև կորեկցիան և խնամքը իրականացնել միաժամանակ:
Ձեզ եմ ներկայացնում Lancôme Miracle Cushion Liquid Compact Foundation-ը, որը հեշտ է օգտագործման մեջ և այդքան օգտակար Ձեր մաշկի համար: 
 

Facebook Comments