Ապրիլի 7-ը Armenian Brands հայ դիզայներների և արտադրողների հարթակում

  • Home
  • IN THE CITY
  • Ապրիլի 7-ը Armenian Brands հայ դիզայներների և արտադրողների հարթակում

Ապրիլի 7-ին Armenian Brands հայ դիզայներների և արտադրողների հարթակում իսկական տոնական տրամադրություն էր։ ֆեյսբուքյան հայտարարության համաձայն Armenian Brands-ի ղեկավարությունը նվերների շարք էր պատրաստել այն հետևորդների ու հաճախորդների համար, ովքեր ցանկանում էին ստանալ Ապրիլի 7-ին անվճար դիմահարդարում և ֆոտոնկարահանում։ Գրանցումների համաձայն, Armenian Brands-ի հետ եկել Մայրության և Գեղեցկության տոնը նշելու 20-ից ավել հայուհիներ իրենց փոքրիկների, մայրիկների և քույրիկների հետ։

Դիմահարդարման փուլն առաջինն էր․ Դիմահարդար Ամալյա Ասլանյանի Make Art Studio-ում անվճար դիմահարդարում ստանալուց հետո, մասնակիցները հնարավորություն ունեցան հագուստ ընտրելու հայ դիզայներների միասնական հարթակից և Տերյան մշակութային կենտրոնի ազգային հագուստի առկա լայն տեսականուց։ Մայրիկների դիմահարդարման ընթացքում փոքրիկներին 1 ժամ անվճար զբաղեցրեց Orange Elephant զարգացման կենտրոնի բարեհամբույր անձնակազմը։      

Ըստ ցանկության, հայ գեղեցկուհիները ընտրում էին հագուստ և աքսեսուարներ, որից հետո հնարավորություն ունեցան անվճար լուսանկհարահանվել Teryan Photo Lab-ում։

   

Մինչ պրոֆեսիոնալ լուսանկարների մշակումը, սիրով ներկայացնենք Ձեզ մի քանի կադր միջոցառման բեքսթեյջից։

               

Շնորհավո՜ր Ապրիլի 7։

Facebook Comments