Վարսերը արագ երկարացնելու 7 գաղտնիք

  • Home
  • BEAUTY
  • Վարսերը արագ երկարացնելու 7 գաղտնիք

1․ Դեպանտենոլ

Եթե ցանկանում եք ամրացնել մազարմատները և կանխել մազաթափությունը, կարող եք օգտագործել Դեպանտենոլ դեղամիջոցը, որում առկա է մեծ քանակությամբ В5 վիտամին։ Ինչպես գիտեք, հենց այս վիտամինն է օգնում մազերի ամրացմանն ու աճին ու հաճախ օգտագործվում է  շամպուններում։ Լվացեք Ձեր վարսերը և քսեք Դեպանտենոլը մազարմատներին։

2․ Ձվով և կոնյակով դիմակ

Վերցրեք 2 ձու և 40 մլ կոնյակ, խառնեք ու քսեք մազարմատներին, կզգաք, թե ինչպես են թույլ և բարակ վարսերը ուժ առնում կարճ ժամանակ անց։ 

3․ Խնձորի քացախ

Այս լուծույթը բառացիորեն կարթնացնի Ձեր մազերի ֆոլեկուլաները, եթե քսեք այն մազերին դրանք լվանալուց հետո։ Հավատացեք, որևէ տհաճ հոտ այն չի ունենա վարսերի վրա։

4․ Ալոեի հյութից դիմակ

2 շաբաթը մեկ օգտագործեք պարզ դիմակ ալոեի հյութից և կզգաք վարսերի ակտիվ աճը։

5․ Սպիտակուցային դիմակ

2 ձվի սպիտակուցը ընդամենը պետք է հարել ու տարածել վարսերի ողջ երկայնքով։ Խորհուրդ է տրվում այսպիսի դիմակ օգտագործել շաբաթը մեկ անգամ։ Սա իսկական սնունդ է վարսերի համար և կօգնի դրանց արագ աճել։

6․ Եթերային յուղեր

Ժոժոբայի, նուշի, ռոզմարինի, լավանդայի եթերային յուղերը կօգնեն մազերի արագ աճին։ Խառնեք յուրաքանչյուրից 5 կաթիլ և քսեք մազարմատներին։ 2-3 ժամ թողնելուց հետո, լվացեք մազերը։

7․ Սառը ջուր

Արթնացրու վարսերդ սառը ջրի օգնությամբ։ Ամեն լվացումից հետո սառը  ջրով լվա վարսերդ և կտեսնես դրական արդյունքը։

 

Facebook Comments