Թոմի Հիլֆիգերի 7 բացահայտումները նորաձևության մեջ

  • Home
  • FASHION
  • Թոմի Հիլֆիգերի 7 բացահայտումները նորաձևության մեջ

1․ Շնորհիվ ամերիկացի դիզայների, ով ստեղծագործում է ավելի քան 30 տարի, մենք իմացանք, թե ինչ է նշանակում “Ամերիկյան ոճ”։ Հարմարավետ ձևվածք և հանդարտ պրինտեր։ Հենց նա նորաձևություն բերեց սեփական երկրի դրոշի գույները, որոնք այդքան սիրվեցին ֆեյշն հասարակության կողմից։ Սա էլ իր երկրորդ բացահայտումն է․
2․ Կարմիր-Կապույտ-Սպիտակ համադրությունը առկա է Թոմիի յուրաքանչյուր հավաքածուում, և այն արդեն դարձել է դասական։
3․ Գծավոր հագուստը ամենևին չի հիշեցնում ծովային համազգեստ։ Գծավոր երեկոյան զգեստները Թոմիի շնորհիվ դարձել են իսկական բեսթսելլեր։
4․ Ջիջի Հադիդը բավականին լավ դիզայներ է․ այս մասին իմացանք այն պահին, երբ տեսանք Tommy Hilfiger-ի և Ջիջիի համատեղ հավաքածուն։
5․Հենց Թոմին է կատարյալ մուգ կապույտ պիդջակի հեղինակը։
6․ Թոմին սկսել է իր կարիերան նրանից, որ գնել է պատրաստի ջինսե տաբատներն ու ձևափոխելով՝ վաճառել դրանք։ Իսկ ավելի հստակ՝ նա ուղղակի ծալում էր տաբատների ծայրերը՝ սրանով էլ դառնալով հայտնի ու սիրված դիզայներ։
7․ SEE NOW, BUY NOW կոնցեպտի լավագույն օգտագործողը հենց Թոմին է։ Այն ամեն տարի կիրառվում է դիզայների կողմից և օգնում գրանցել մեծ վաճառքներ։
Facebook Comments