DIVAGE-ի բյութի-նախաճաշը ROUGE-ից

  • Home
  • BEAUTY
  • DIVAGE-ի բյութի-նախաճաշը ROUGE-ից

Ապրիլի 2-ին մի խումբ հայ գեղեցկության ոլորտի ներկայացուցիչներ և բլոգերներ հավաքվել էին շատ աղջկական ու տոնական մթնոլորտում ծանոթանալու եվրոպական   DIVAGE ապրանքանիշի նորույթներին  ու վայելելու համեղ սուրճը Երևանի լավագույն կաֆետերիաներից մեկում։ DIVAGE-ը ռուս-իտալական համագործակցության շնորհիվ ստեղծված ապրանքանիշ է, որը մեզ մոտ ներկայացված է ROUGE խանութների ցանցում և հասանելի է թե՛ դեռահաս աղջիկներին, թե՛ նորաթուխ դիմահարդարներին և թե՛ արդեն իսկ կայացած ու ինքնավստահ կնոջը, որը գիտի՝ ինչպես ստանալ ճիշտ դիմահարդարում։ Բյութի-նախաճաշի ընթացքում հայ աղջիկների հետ էին  DIVAGE-ի ներկայացուցիչներ Սվետլանա Սվետկինան և Տաիսիա Շվենը, ովքեր ցուցադրեցին մի շարք նորույթներ ու նոու-հաուներ այս աղջկական ու վառ բրենդից։ Արդեն այսօր ROUGE սրահներում կարելի է գտնել DIVAGE-ի նոր հավաքածուն՝ ստեղծված դիմահարդարման վերջին տենդենցներին համահունչ՝ շողացող մաշկ ստանալու համար, վառ անփայլ շուրթեր ունենալու համար, խնամված և ընդգծված հոնքերի համար և, իհարկե, գլիտերներով պարուրվելու համար։ Այպես որ, շտապե՛ք օգտվելու այս գեղեցիկ միջոցներից, որոնք ներկայացված են յուրաքանչյուրի համար հասանելի գներով։                    

Facebook Comments