Դիմահարդարների 10 պատվիրանները

  • Home
  • BEAUTY
  • Դիմահարդարների 10 պատվիրանները

Դիմահարդարման մեջ, ինչպես և մեր կյանքում, կան պատվիրաններ, որոնք վերաբերում են խնամքին և միջոցների ճիշտ բաժանմանը:

  1. Աչքերը շատ զգայուն են. այդ իսկ պատճառով խորհուրդ է տրվում աչքերի համար նախատեսված կոսմետիկ միջոցները չտալ այլ մեկին և չօգտագործել ուրիշինը:
  2. Տոնային քսուկի և դիմափոշու գույնը պետք է համապատասխանի ձեր մաշկի իրական գույնին:
  3. Խոնավեցրեք Ձեր մաշկը քնելուց առաջ և կոսմետիկ միջոցներից առաջ: Խոնավեցումը առողջ մաշկի գրավականն է, իսկ տոնային քսուկը լավագույնս կնստի հենց առողջ մաշկի վրա:
  4. Մի՛ օգտագործեք տուշը 3 ամսից ավելի. այս ժամկետում նրանում հավաքվում է միկրոբների ստվար զանգված և այն արդեն այդքան էլ անվտանգ չէ Ձեր աչքերի համար:
  5. Չափից շատ ընդգծված աչքերը անբնական են նայվում. իսկ մենք գիտենք, որ առօրյայում կարևոր է մաքսիմալ բնական ու խնամված, այլ ոչ թե գերշպարված տեսք ունենալ:
  6. Մի՛ մոռացեք անընդհատ խոնավեցնել շուրթերը: Առավել ևս ցուրտ եղանակից սա պարտադիր պայման է փափուկ և գեղեցիկ շուրթեր ունենալու համար:
  7. Մի՛ մոռացեք հեռացնել դիմահարդարումը քնելուց առաջ: Եթե չանեք դա, ինքներդ կարագացնեք Ձեր մաշկի ծերացման գործընթացը:
  8. Մի՛ ընտրեք ստվերաներկերը ըստ հագուստի գույնի:
  9. Մի՛ օգտագործեք այտերի ներկը 2 տոնից ավելի մուգ քան մաշկի բնական գույնն է:
  10. Մի՛ մոռացեք վրձինների օգնությամբ հեռացնել խիստ ընդգծված գունային եզրերն ու անցումները կատարել հարթ, սա ևս շատ կարևոր է:     

 

 

 

Facebook Comments