Դպրոցական համազգեստ կամ սեզոնի ամենաթրենդային լուքը

  • Home
  • FASHION
  • Դպրոցական համազգեստ կամ սեզոնի ամենաթրենդային լուքը

Բազմիցս եմ նշել, որ վանդակավոր պրինթը վերջին սեզոնների ամենաակտուալ պրինթն է։ Իսկ սպիտակ վերնաշապիկը արդեն իսկ դասական հագուստի տեսակ է և, կարծում եմ, այլևս երբեք դուրս չի գա նորաձևությունից։ Ինչ ենք ստանում, եթե համադրում ենք այս երկու հագուստի տեսակները․․․ դե իհարկե դպրոցական համազգեստ հիշեցնող լուք, որն այդքան սիրում են թե՛ կանայք, թե՛ տղամարդիկ։ Նախ և առաջ այս լուքն անչափ սեքսուալ է ու երիտասարդացնող, երկրորդն էլ՝ այն պրակտիկ է, քանի որ կարող է կիրառվել թե՛ օֆիսային աշխատանքի, թե՛ խիստ աշխատանքային հանդիպումների, թե՛ սրճարան և ակումբ այցելելիս․․․ Մնում է ճիշտ ընդգծել այն վարսահարդարման, դիմահարդարման և աքսեսուարների միջոցով․․․

Facebook Comments