«Ծագումով հայեր» հաղորդաշարի հեղինակ Մանանա Հակոբյանն արժանացավ պատվոգրի Գլենդելի քաղաքապետարանի կողմից

  • Home
  • LIFESTYLE
  • «Ծագումով հայեր» հաղորդաշարի հեղինակ Մանանա Հակոբյանն արժանացավ պատվոգրի Գլենդելի քաղաքապետարանի կողմից

Գլենդելի քաղաքապետարանի կողմից «Ծագումով հայեր» հաղորդաշարի հեղինակ Մանանա Հակոբյանն արժանացավ պատվոգրի՝ հաղորդաշարի տասնամյա գործունեության, ինչպես նաև հայապահպանության և հայրենիք-սփյուռք կապերի ամրապնդման գործում ունեցած ներդրման համար։
Միջոցառմանը ներկա էին Գլենդելի քաղաքապետ Վարդան Կարապետյանը, Գլենդելի եռակի քաղաքապետ, քաղաքային խորհրդի անդամ Արա Նաջարյանը, քաղաքային խորհրդի անդամ Պաուլա Դիվայնը, հաղորդաշարի տարբեր տարիների հերոսներ։
Բարձր գնահատելով Մանանա Հակոբյանի աշխատանքը աշխարհի տարբեր կողմերում ծագումով հայ անվանի մարդկանց կյանքի ու գործունեության վավերագրման, նրանց վաստակը սերունդներին և աշխարհին ճանաչելի դարձնելու հարցում՝ ներկաները մաղթեցին վերջինիս բազում հաջողությունն
եր և շարունակական բեղմնավոր աշխատանք։

                

Facebook Comments