Pop Illusion գարնանային դիմահարդարման նոր հավաքածուն YSL Beauté-ից:

  • Home
  • BEAUTY
  • Pop Illusion գարնանային դիմահարդարման նոր հավաքածուն YSL Beauté-ից:

YSL Beauté-ի նոր գարնանային հավաքածուում զետեղված են լիմիտավորված պնակներ աչքերի և շուրթերի համար, գծաներկեր, եղունգների լաքեր և շրթներկի երկու տոներ: YSL Beauté Pop Illusion -ը դա հյութեղ գույների հավաքածու է ՝ վառ վարդագույն, երկնագույն և դեղին գույների: Վարդագույնի սիրահարներին դուր կգա շուրթերի պնակի հավաքածուն, որում ներառված են 5 կրեմային շրթներկեր վարդագույնի տոներով, վառ կարմիր և մանուշակագույն: Նաև հավաքածուում առկա են երկու դասական շրթներկեր Fuchsia in Fury և Coral in Craze-ը: Եթե դուք վառ աչքերի սիրահար եք, ապա աչքերի պնակը հենց ձեզ համար է: Հավաքածուում դուք կգտնեք նաև Couture Eyeliner գծաներկը, Full Metal Shadow ստվերաներկերը երկու տոներով՝ ոսկեգույն Junky Tangerine-ը և կապույտ Fantasy Blue-ը: La Laque Couture եղունգների լաքը Kinetic Blue և Pop Art Coral տոների:

 

      

Facebook Comments