SAUVAGE by DIOR նոր բույրի շնորհանդեսը ROUGE-ից

  • Home
  • BEAUTY
  • SAUVAGE by DIOR նոր բույրի շնորհանդեսը ROUGE-ից

Փետրվարի 22-ին Rouge խանութների ցանցը կազմակերպել էր իսկական տոն իր ընկերների համար՝ բոլորին հյուրընկալելով Պահեստ 33-ի տանիքի տակ: Փակ երեկոյի գլխավոր իրադարձությունն էր Dior ապրանքանիշի Sauvage (eau de parfum) օծանելիքի շնորհանդեսը: Ամբողջովին Sauvage-ի ոգով կազմակերպված միջոցառման առաջին հատվածում հյուրերն առիթ ունեցան ծանոթանալու բույրի ստեղծման պատմությանն ու հմայվել նրա վայրի գրավչությամբ, այնուհետև վայելեցին համեղ հյուրասիրությունը, Գոռ Սուջյանի հիասքանչ կատարումները և երեկոյի վերջին ակորդը դրեց կրակներով շոուն: Rouge-ի անձնակազմին հերթական անգամ հաջողվեց գրավել մեր բոլորի սրտերը: ❤

 

Facebook Comments