Ընտրի՛ր քո դեմքի խոզանակի տարբերակը

  • Home
  • BEAUTY
  • Ընտրի՛ր քո դեմքի խոզանակի տարբերակը

Այս հրաշք հայտնագործությունը բյութի ոլորտում թույլ կտա տան պայմաններում խնամել ձեր մաշկը, այն թույլ է տալիս մաքրել մաշկը ավելի լավ և նեղացնում է ծակոտիները:

1.Լվացվելու խոզանակ Clarisonic Mia 2
Clarisonic ապրանքանիշը դեմքի խոզանակնեի արտադրության առաջատարներից է, և հենց այս ընկերության հայտնագործությունն է դեմքի համար նախատեսված փափուկ խոզանակը: Clarisonic Mia 2 կատարում է վարկյանում 300 տատանում տարբեր ուղղություններով: Այն աշխատում է մարտկոցով և լիցքավորվում ինչպես հեռախոսը: Այս խոզանակը ունի վայրկյանաչափ, որը յուրաքանչյուր 20 վայրկյանը մեկ ազդանշան է տալիս, որպեսզի անցնեք դեմքի մյուս հատվածին:


2. Braun Face Beauty դեմքի խոզանակը
Braun Face Beauty-ին Braun-ից՝ նրա առավելութունը կայանում է նրանում, որ այն ունի միանգամից 4 գլխիկ իր հավաքածուում, որոնք նախատեսված են տարբեր տեսակի մաշկի համար և յուրաքանչյուրն ունի իր ֆունկցիան:


3. Beurer FC45 դեմքի խոզանակը
Գերմանական Beurer ապրանքանիշի այս խոզանակը պարզագույններից մեկն է էլեկտրոնային խոզանակների շարքում: Այն չունի հավելյալ գլխիկներ, պտտվում է շրջաններով և ունի 2 արագություն: 1 -ին արագությունը ավելի թեթև մաքրման համար է, 2-րդը՝ խորը մաքրման համար:


4. Erborian դեմքի մաքրման վրձին
Լակոնիկության և պարզության սիրահարների համար սա իդեալական տարբերակ է, այս վրձինը էլեկտրական չէ և հիշեցնում է տոնային քսուկի համար նախատեսված վրձնին, պարզապես ավելի փափուկ մազիկներով: Այս վրձնի օգնությամբ դուք կարող եք ինքնուրույն իրականացնել դեմքի մերսում շրջանաձև շարժումներով: Չմոռանամ նշել այս վրձնի ոճային դիզայնի մասին: 😉


5. Luna 2, Foreo դեմքի խոզանակը
Սա տան խնամքի համար իդեալական տարբերակն է, դուք կարող եք ընտրել հենց ձեր մաշկին համապատասխան տարբերակը և ստանալ հակատարիքային խնամք: Այն թույլ է տալիս ընտրել հզորության 12 աստիճաններից հենց ձեր տարբերակը, դրական էֆեկտ ունի մանր կնճիռների դեպքում և կանխում է նոր կնճիռների հայտնվելը: Այն ջրակայուն է, աշխատում է մարտկոցով և ունի թայմեր, որը հիշեցնում է այն մասին, որ պետք է անցնել դեմքի մյուս հատվածին:

Facebook Comments