Հաճախորդների օր Rouge-ից և Vivienne Sabo-ից Dalma Garden Mall-ում

  • Home
  • BEAUTY
  • Հաճախորդների օր Rouge-ից և Vivienne Sabo-ից Dalma Garden Mall-ում

Հունվարի 17-ին Dalma Garden Mall-ի Rouge խանութ-սրահի հարակից տարածքում տոնական տրամադրություն էր: Իսկ առիթ էր հանդիսացել Vivienne Sabo կոսմետիկայի բրենդի  ներկայացումը, որի ընթացքում անվճար դիմահարդարում էր արվում յուրաքանչյուր ցանկացողի: Երևան էր եկել նաև  Vivienne Sabo ապրանքանիշի տարածաշրջանային ներկայացուցիչը՝ Սվետլանա Ուդալովան, որի հետ կարճ զրույց ունեցանք:

  • Սվետլանայի խոսքերով, հայ կանանց բնական գեղեցկությունն այքան վառ ու արտահայտիչ է, որ նույնիսկ թեթև դիմահարդարմամբ կարելի է ընդգծել այն:
  • Նա խորհուրդ է տալիս կանանց ոչ միայն Հայաստանում, այլև ամբողջ աշխարհում, չչարաշահել պլաստիկ վիրահատություններն ու չգերագնահատել ֆիլլերների դերը, չէ՞ որ յուրաքանչյուրս յուրահատուկ է հենց բնական տվյալների շնորհիվ:
  • Գարուն-Ամառ 2018 սեզոնի դիմահարդարման տենդենցներից Սվետլանան առանձնացնում է վարդագույնի և նյուդի բոլոր երանգների օգտագործումը: Հենց այս տոների մեջ էլ պատրաստվում է թողարկվել Vivienne Sabo ապրանքանիշի նոր հավաքածուն այս տարվա ապրիլին:

 

Facebook Comments