Ինչպե՞ս է հաջողվում Մեգան Մարկելին իր տարիքից անհամեմատ երիտասարդ երևալ

  • Home
  • BEAUTY
  • Ինչպե՞ս է հաջողվում Մեգան Մարկելին իր տարիքից անհամեմատ երիտասարդ երևալ

Մեգան Մարկելի նախկին դիմահարդարը պատմել է, թե ինչ կոսմետիկ միջոցներ է օգտագործում Մեգանը, և ինչպես է նրան հաջողվում 36 տարեկանում ունենալ 25 տարեկանի տեսք:

Մեգանը օգտագործում է նվազագույն քանակությամ դեկորատիվ կոսմետիկա և սիրում է թեթև ընդգծել իր բնական գեզեցկությունը: Նրա նախկին դիմահարդար Լիդիա Սելլերսը պատմել է, թե ինչ կոսմետիկ միջոցներ է օգտագործում առօրյայում Մեգանը:

«Ինձ շատ է դուր գալիս, թե ինչ տեսք ունի Մեգանը, նրա գլխավոր զենքը բնական լինելն է, – ասում է Սելլերսը:

 

Երբ մենք միասին Էինք աշխատում, նա ինձ խնդրում էր դիմափոշին և տոնային քսուկը չչարաշահել: – Նա երբեք չի փորձում թաքցնել իր պեպենները: Թափանցիկ էֆեկտ ստանալու համար ես օգտագործում էի Emporio Armani տոնային քսուկը, որը տարածում էի բյութի բլենդերով»:

Մեգանը սիրում է օրգանիկ կոսմետիկ միջոցներ: Մաշկի խնամքի հարցում նա իր նախապատվությունը տալիս է Tatcha ճապոնական ապրանքանիշի խնամքի միջոցներին:

 Դեկորատիվ կոսմետիկ միջոցներից նա նախընտրում է RMS Beauty ապրանքանիշի միջոցները:

 Վարսերի խնամքի հարցում Մեգանի ընտրությունը կանգ է առել Kerastasé Oleo Relax ապրանքանիշի միջոցների վրա:

Նաև օգտագործում է Oribe սփրեյը և Kevin Murphy տեքստուրային քսուկը, որը փափկացնում է վարսերը և հաղորդում փայլ:

 

Facebook Comments