Իմ տրամադրության 10 երանգները. Magic Beauty by D’NA բաժնի խմբագիր Դիանա Գասպարյան

  • Home
  • BEAUTY
  • Իմ տրամադրության 10 երանգները. Magic Beauty by D’NA բաժնի խմբագիր Դիանա Գասպարյան

Ես երբեք չեմ հասկացել այն մարդկանց, ովքեր պարֆյումի հարցում պահպանողական են և տարիներ շարունակ կրում են նույն մեկ բուրը (նրանք ինձ ձանձրալի են թվում և անհետաքրքիր): Ինձ համար պարֆյումը իմ օրը կառուցող գլխավոր և հիմնական բաղադրիչն է, իմ տրամադրությունը ընդգծող և նոր տրամադրություն հաղորդողը: Տվյալ օրվա ընտրված բույրը պատմում է իմ մասին ամեն ինչ: Իմ տրամադրությունը փոփոխական է և կարող է լինել ծայրահեղ տարբեր, այդ պատճառով բույրերը շատ են իմ կյանքում, տարբեր և, այնուամենայնիվ, նրանք ունեն մեկ ընդհանուր գիծ՝ բոլոր այս բույրերում կարելի է լսել քղցր նոտաներ: Եվ այսպես, իմ տրամադրության 10 երանգներն են՝

1. Alexandre J The Collector Iris Violet Eau de Perfume

Իմ սերը արևելյան նոտաներով բույրերի նկատմամբ սկսվել է հենց Alexandre J ապրանքանիշի բույրերից, և այս մեկը իմ ֆավորիտներից է:


2. Alexandre J Zafeer Oud Vanille
Ես խենթանում եմ այս բույրի համար, այն իսկապես կառուցում է իմ օրը և վերջ ի վերջո ես ունեմ հիասքանչ հիշողություններ այս բույրի հետ կապված … 😉


3. Christian Dior Addict Eau Fraiche
Այս բույրը սկիզբ դրեց իմ մեծ սիրուն դեպի Dior-ի Addict շարքը, որում իմ ամենամեծ սերը վայելում է այս նյութի N 4 բույրը:

4. Dior Addict by Dior
Me, myself and I… այսքանը 😉

5. Yves Saint Laurent NU
Այս բույրի հետ ես ինձ զգում եմ հասուն, վստահ և ցանկալի:


6.Gucci Guilty
Ես այն զգում եմ ճիշտ այնպես, ինչպես իմ կրեդոն գարնանը:

7. Christian Dior Miss Dior


8. Gucci By Gucci
Այն խորն է և բարդ, ինձ նման բարդ 😊


9. Emporio Armani Diamonds Giorgio Armani
Ամառ, որ միշտ ինձ հետ է:


10. Chanel Chance, Chanel Chance Eau Fraiche

Եվ վերջում իմ ամենա-ամենան, այս բույրը դարձել է իմ 2-րդ մաշկը, այն ինձ մշտապես հիշեցնում է այն մասին, որ կյանքը հիասքանչ է: Chanel Chance դասական տարբերակը ես կրում եմ ավելի ցուրտ եղանակներին, իսկ Chanel Chance Eau Fraiche -ը ինձ համար գարուն է և ամառ:


Այս 10 բույրերը մշտապես անփոխարինելի և միշտ առկա են իմ բուդուարում, սակայն դա չի խանգարում ինձ փորձել նոր բույրեր և, վստահ եմ, որ այս ֆավորիտների ցանկին դեռ շատ ու շատ նոր երանգներ են ավելանալու:

Սիրով, ձեր Դինա 😘

Facebook Comments