ԱՄԵՆ ԻՆՉ ԲՅՈՒԹԻ ԲԼԵՆԴԵՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ

  • Home
  • BEAUTY
  • ԱՄԵՆ ԻՆՉ ԲՅՈՒԹԻ ԲԼԵՆԴԵՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Բյութի բլենդերը ստեղծվել է 15 տարի առաջ, սակայն միայն վերջին տարիներին է դարձել բյութի ոլորտում սուպերպոպուլյար: Ինչպե՞ս ընտրել, ինչպե՞ս մաքրել և ի՞նչ հնարքներ կարելի կատարել այս բյութի պրոդուկտի օգնությամբ:

– Բյութի բլենդերի կարևորագույն ֆունկցիան դա տոնն է,- պատմում է Լոնդոնի նորաձևության շաբաթի դիմահարդար Էյ Ջեյ Քրիսմոնը: Որպեսզի դիմահարդարումը լավ նստի մաշկին, պետք է թրջել բլենդերը սառը ջրով: Շատերը տոնը անցկացնում են դեմքին և հետո բլենդերով նստեցնում այն մաշկին, ես այդպես չեմ անում, այլ անցկացնում եմ տոնային քսուկը անմիջապես բլենդերին և հետո տարածում դեմքին: Սովորաբար աշխատելիս ես ձեռքիս տակ ունեմ 3-4 բլենդեր քսուկների տարբեր տոների հետ աշխատելու համար, դա ինձ թույլ է տալիս աշխատել մի քանի անգամ ավելի արագ: Եթե դուք չեք շտապում, ապա այս հնարքի կարիքը չկա: Շատ կարևոր մի հանգամանք, եթե ձեր տոնը և կորեկտորը նույն տոների են, միևնույն է ես խորհուրդ կտամ այս երկու նյութերի համար օգտագործել երկու տարբեր բլենդերներ, այդ տեքստուրաները իրար խառնելու դեպքում կա ռիսկ անկանխատեսելի իրավիճակում հայտնվելու:

Բյութի բլենդերի ստեղծողը Ռեա Էնն Սիլվան զարմանում է այն հանգամանքի վրա, որ շատերը դեռ տեղյակ չեն այն մասին, որ բյութի բլենդերը պետք է օգտագործել խոնավ վիճակում: Ջրի առկայությունը բլենդերում թույլ չի տալիս, որ այն կլանի շատ նյութ իր մեջ: Պետք է բլենդերը պահել հոսող ջրի տակ և մի քանի անգամ քամել, այնուհետև անջատել ջուրը և ևս մեկ անգամ քամել, թողնել 2 րոպե, այն պատրաստ է օգտագործման, պատմում է Ռեա Էնն Սիլվան:

-Բյութի բլենդերը չի կարելի լվանալ ագրեսիվ լվացքի միջոցներով, ինչպիսիք են հագուստի լվացքի միջոցները և ափսե լվանալու հեղուկները: Ավելի տեղին կլինի օգտագործել մանկական օճառներ՝ հոսող ջրի տակ պահելով լվացեք այն այնքան, մինչև ջուրը կդառնա թափանցիկ: Բյութի բլենդերը պահելու համար իդեալականը հենց այն տուփն է, որի մեջ այն ի սկզբանե փաթեթավորված է եղել, դեն մի նետեք այն: Իդեալական տարբերակում ես կառաջարկեի բլենդերը փոխել ամիսը մեկ անգամ, բայց հասկանում եմ, որ դա բոլորին հասանելի չէ՝ տարվա կտրվածքով գնել 12 բլենդեր, դա այդքան էլ մատրելի հաճույք չէ:

Հետազոտություն անցկացնելուց հետո մենք եկանք այն եզրահանգմանը, որ եթե բլենդերը լվանան յուրաքանչյուր օգտագործումից հետո, այն ամբողջովին նեյտրալանում է բակտերիաներից, այս դեպքում մեկ բյութի բլենդերը կարելի է օգտագործել 3 ամիս:

Ազդանշանը, որ ձեր բյութի բլենդերը փոխելու ժամանակն է՝ դա գույնի խամրեցումն է, այս դեպքում առանց երկմտելու գնեք նորը, մաշկի առողջությունը պահպանելու համար:»

Facebook Comments