Նորություններ PETOOR-ից՝ BODY CARE COLLECTION

Երեկ հայկական Petoor ապրանքանիշը ներկայացրեց մեր ուշադրությանը իր նոր արտադրանքը՝ Body Care Collection-ը: Մարմնի խնամքի երեք միջոցներից բաղկացած հավաքածուն եկել է լրացնելու, հասրտացնելու ու էլ ավելի հաճելի դարձնելու ակտիվ կենսակերպով ապրող երիտասարդ կնոջ կամ դեռատի աղջկա առօրյան: Վարդագույն լիլիայի նուրբ բույրը, որով հագեցած են խնամքի միջոցներից յուրաքանչյուրը և հավաքածուն համալրող բուրավետ մոմը, ազդարարում է գարնան սկիզբը, բացում սիրո ու երազկոտ տրամադրության հաղթարշավը:

Լոգանքի գել “PETOOR”

200/50 մլ

Petoor Լոգանքի գելը տոնուսավորում է, նրբորեն մաքրում՝ միաժամանակ սնուցելով և հանգստացնելով մաշկը:

Երիցուկի էքստրակտը հանգստացնում է մաշկը, թեյի ծառի էքստրակտը՝ տոնուսավորում, բուսական ծագման գլիցերինն ապահովում է խոնավության անհրաժեշտ քանակը, իսկ ալոե գելը հարթեցնում և առաձգական է դարձնում մաշկը:  Գելը հագեցած է նաև բնական եթերային յուղերի խառնուրդով, որոնց նուրբ բույրը խնամքի միջոցն օգտագործելիս արոմաթերապիայի հրաշալի չափաբաժին է նվիրում:

 

#bodycream #comfort #femininity

Մարմնի քսուք “PETOOR”

100/50մլ

Petoor մարմնի քսուքը խոնավացնում, սնուցում և հանգստացնում է մաշկը: Պատրաստված է բնական բաղադրիչներից:

Շի ծառի յուղը սնուցում և խոնավացնում է մաշկը՝ խթանելով կոլագենի արտադրությունը, որ պատասխանում է առաձգականության համար, ծիրանի կորիզի յուղը սնուցում է, խոնավացնում, վերականգնում մաշկը ակտիվ վիտամին F-ի շնորհիվ, մակադամիայի յուղը բարձրացնում է տոնուսը և նորից խթանում առաձգականությունը: Քսուքը հագեցած է նաև բնական եթերային յուղերի խառնուրդով, որոնց նուրբ բույրը խնամքի միջոցն օգտագործելիս արոմաթերապիայի հրաշալի չափաբաժին է նվիրում:

 

#peellingpetoor #comfort #femininity

Պիլլինգ  “PETOOR”

100/50մլ

Petoor պիլինգը նախատեսված է զգայուն մաշկի համար: Խնամքի այս միջոցն ունի փրփուրային-քսուքային կազմությունը, ինչը հնարավորություն է տալիս նրբորեն հեռացնել մաշկի վերին, մեռուկացած շերտը՝ առանց տրավմայի ենթարկելու այն: Պիլինգը նաև սնուցում ու խոնավացնում է, պատրաստված է բնական հիմքի վրա:

Շի ծառի յուղը սնուցում և խոնավացնում է մաշկը՝ խթանելով կոլագենի արտադրությունը, որ պատասխանում է առաձգականության համար, ծիրանի կորիզի յուղը սնուցում է, խոնավացնում, վերականգնում մաշկը ակտիվ վիտամին F-ի շնորհիվ, մակադամիայի յուղը բարձրացնում է տոնուսը և նորից խթանում առաձգականությունը: Պիլինգի կազմի մեջ մտնող PP վիտամինը լավացնում է ենթամաշկի արյունատար անոթների աշխատանքը, բարելավում դեմքի մաշկի երանգը և խթանում ացետիլխոլինի սինթեզը, որի պակասը բերում է մաշկի թուլացմանն ու ծերացմանը:

 

#lovevibes #scentedcandle #petoorcandle

Բուրավետ մոմ Love Vibes

200 մլ

Love Vibes բուրավետ մոմը Petoor Body Care հավաքածուի տրամաբանական շարունակությունն է: Այն կրկնում է խնամքի միջոցներին հատուկ նուրբ լիլիայի բույրը, որ միահյուսված է մի քանի տասնյակից ավելի այլ ծաղիկների բույրերի հետ: Գարնանային տրամադրության, ռոմանտիկ, երազկոտ երեկոյի լավագույն սկիզբը ռոմբաձև նախշով զարդարված ապակե բաժակի մեջ թրթռացող կրակի լեզվակը կարող է դառնալ: Այս երեկո բառերն ավելորդ են, ծաղկիների բույրը թող փոխանցի ձեր տրամադրությունը, իսկ մաշկի թավիշը խոսի ցանկությունների մասին:

 

Կարևոր է իմանալ…

Petoor Body Care հավաքածուի բոլոր խնամքի միջոցները ստեղծված են բնական հիմքի վրա, օգտագործված բոլոր եթերային յուղերը, գլիցերինը, փրփրեցնող բաղկացուցիչները բնական են, գունավորիչը՝ բացարձակ անվնաս և կիրառելի անգամ կերակրի մեջ:

 

Facebook Comments