«Տաշիր փողոցը» մշակույթի և զբոսաշրջության կենտրոն հռչակելու ծրագրի շնորհանդեսը

  • Home
  • GO and SEE
  • «Տաշիր փողոցը» մշակույթի և զբոսաշրջության կենտրոն հռչակելու ծրագրի շնորհանդեսը

Փետրվարի 10-ին Հյուսիսային պողոտայի ստորգետնյա հատվածում՝ «Tashir Street Shopping Gallery»-ում կայացավ «Տաշիր փողոցը» մշակույթի և զբոսաշրջության կենտրոն հռչակելու ծրագրի շնորհանդեսը: «Տաշիր սթրիթը» համագործակցության հուշագրեր ստորագրեց ՀՀ մշակույթի նախարարության, Երևանի քաղաքապետարանի և ՀՀ զբոսաշրջության պետական կոմիտեի հետ: Տաշիր Սթրիթի ողջ երկայնքով ներկաները պարեցին Քոչարի և ազգային այլ պարեր, իսկ ազգային մշակույթը ներկայացված էր ինտերակտիվ ձևաչափով: Միջոցառման խորագիրն էր “Երևանի սիրտը նոր ռիթմով”: Միջոցառման մասնակիցների շարքում էր նաև Տաշիր առևտրի կենտրոնի 4-րդ հարկում տեղակայված Armenian Brands Concept Store հարթակը, որը ներկայացնում էր հայկական արտադրության հագուստ, հարսանյաց զգեստներ, ձեռագործ վարպետների աշխատանքներ, օրգանական խնամքի միջոցներ և աքսեսուարներ: Ինտերակտիվ կերպով սրահում աշխատում էին նաև դիզայներ Գայանե Մարտիրոսյանը և Տերյան մշակութային կենտրոնի ասեղնագործության խմբակը:

 

                                                                                                                        

Facebook Comments