“Mon Guerlain Florale” բույրի փակ ներկայացումը Guerlain ապրանքանիշի տարածաշրջանային մասնագետի կողմից Բել Էտաժ ֆրանսիական ռեստորանում

  • Home
  • MAGIC BEAUTY BY DNA
  • “Mon Guerlain Florale” բույրի փակ ներկայացումը Guerlain ապրանքանիշի տարածաշրջանային մասնագետի կողմից Բել Էտաժ ֆրանսիական ռեստորանում

Հունվարի 8-ին ROUGE խանութ-սրահների ցանցի հրավերով Երևանում էր ֆրանսիական աշխարհահռչակ Guerlain ապրանքանիշի տարածաշրջանային թրեյներ Կարինա Նովիցկայան, ով փակ երեկոյի ընթացքում ներկայացրեց ավելի քան 190 տարվա պատմություն ունեցող բրենդի նոր՝ “Mon Guerlain Florale” բույրը: Այս բույրի դեմքն է հոլիվուդյան աստղ, գեղեցկուհի Անջելինա Ջոլին, ով արտացոլում է բույրի գաղափարախոսությունը՝ լինել համարձակ ու հավատալ երազանքներին: “Mon Guerlain Florale”-ը արևելյան-ծաղկային բույր է, որը շողում է և հիշեցնում սպիտակ ծաղիկների փունջ: Բույրն իրենից ներկայացնում է ժասմինի, լավանդայի, պիոնի և վանիլի չափազանց կանացի համադրությունը: Այս նոտաները արտացոլում են ժամանակակից կնոջը հատուկ կողմերը՝ ինքնավստահ, անկախ և կանացի:

Երեկոյի ընթացքում Կարինա Նովիցկան խոսեց Guerlain ապրանքանիշի պատմությունից ու արմատներից, ներկայացրեց բրենդի նոու-հաուներն ու բացահայտեց բույրերը կրելու մի քանի մասնագիտական գաղտնիքներ: Երեկոն a la frainsaise, իսկապես, շքեղ էր ու գեղեցիկ:

Facebook Comments